Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017 11:00

Խանդը հոգեկան հիւանդութիւն է

Տոսկանայի համալսարանի հետազօտողները, ուսումնասիրելով խանդոտ մարդկանց ուղեղի գործունէութիւնը, որոշել են, որ այն բաւականին նման է շիզոֆրենիկների մօտ կլինիկական հիւանդութեան դրսեւորմանը։

«alikonline.ir» - Տոսկանայի համալսարանի հետազօտողները, ուսումնասիրելով խանդոտ մարդկանց ուղեղի գործունէութիւնը, որոշել են, որ այն բաւականին նման է շիզոֆրենիկների մօտ կլինիկական հիւանդութեան դրսեւորմանը։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Եւ այսպէս, ըստ վերջին հետազօտութիւնների, թէ՛ խանդոտների, թէ՛ շիզոֆրենիկների մօտ ուղեղի պրեֆրոնտալ կեղեւը, որը կառավարում է կարեկցանքի ու մեղքի զգացումները, նաեւ ամիգդալան, որը պատասխանատու է վախի ու անհանգստութեան համար, սկսում են կոնֆլիկտի մէջ մտնել իրար հետ։ Որպէս հետեւանք, այդ կոնֆլիկտը հանգեցնում է ագրեսիայի ու կեանքի նկատմամբ ցանկութեան կորստի։ Իտալացի հետազօտողները նման դրսեւորումը բնութագրել են որպէս հոգեկան խանգարում, «Օթելոյի համախտանիշ»։ Դրա համար էլ, տանջալի խանդի դրսեւորման դէպքում, երբ պատասխան դաւաճանութիւնն ու միւս մեթոդները չեն ազդում, պէտք է առանց կաշկանդւելու  համապատասխան բուժաշխատողի օգնութեանը դիմել։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։