Հա

Հասարակական

Հինգշաբթի, 11 Մայիսի 2017 11:50

Հայուհու խոհարարական գիրքը յայտնւել է աշխարհում լաւագոյնների եռեակում

Գայանէ Բրեիովայի «Խոհանոց Գայանէ-ջան» գիրքն ընդգրկւել է համաշխարհային խոհարարական գրքերի հեղինակաւոր «Gourmand 2017» մրցոյթի շորթ լիստում։ Խոհարարական գրքերի «Gourmand» մրցոյթն անցկացւում է արդէն 22 տարի՝ խոհարարական աշխարհում համարւելով «Օսկար» մրցանակաբաշխութիւն:

«alikonline.ir» - Գայանէ Բրեիովայի «Խոհանոց Գայանէ-ջան» գիրքն ընդգրկւել է համաշխարհային խոհարարական գրքերի հեղինակաւոր «Gourmand 2017» մրցոյթի շորթ լիստում։ Խոհարարական գրքերի «Gourmand» մրցոյթն անցկացւում է արդէն 22 տարի՝ խոհարարական աշխարհում համարւելով «Օսկար» մրցանակաբաշխութիւն: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով «armday.am»-ին։

Մրցոյթի հիմնադիրը Կուանտրօ ընտանիքն է։ Մրցանակաբաշխութիւնը տեղի է ունենում ամէն տարի։

«Անկեղծ ասած, անգամ չգիտէի, որ գոյութիւն ունի շորթ-լիստ» հասկացութիւնը, սակայն գիրքը, ժիւրիի կարծիքով՝ յայտնւել է աշխարհի խոհարարական երեք լաւագոյն գրքերի շարքում եւ ես պէտք է մեկնեմ Չինաստան. մտքովս անգամ չէր անցնում, ուռա»,- իր ուրախութիւնն է յայտնել Գայանէն։

Նշենք, որ Գայանէն ծնւել է Երեւանում։ 1994 թւականից նա բնակւում է Մոսկւայում։

Իր կարիեան սկսել է որպէս մատուցողուհի, իսկ որոշ ժամանակ նա ստիպւած է եղել դուրս գալ ռեստորանային բիզնեսից, սակայն մի քանի տարի աշխատելով բորսայում, 1998 թւականին՝ կրկին վերադարձել է բիզնես որպէս մենեջեր։ Իր ամենամեծ հպարտութիւնը նա համարում է հայկական խոհանոցի ճաշատեսակներով «Gayane’s» ռեստորանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։