Հա

Հասարակական

Շաբաթ, 13 Մայիսի 2017 11:00

Տղաները՝ Դաւիթ, իսկ աղջիկները՝ Մարիա. Հայաստանում նորածինների ամենատարածւած անունները

Ինչպէս անցած, այդպէս էլ նախանցած տարի ամենատարածւած անունը՝ Դաւիթը, տրւել է իւրաքանչիւր 100 նորածին տղաներից 7-ին։ Իսկ ահա առաջին տեղը զբաղեցրած Մարիա անունը իւրաքանչիւր 100 նորածին աղջիկներից «ընդամենը» 4-ն են ստացել։

«alikonline.ir» - Արդէն գրեթէ մէկուկէս տասնամեակ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայութիւնը հրապարակում է նորածինների ամենատարածած անունների ցանկը։ տեղեկացնում է «news.am»-ը:

Հէնց առաջին նման հրապարակումներից յետոյ պարզ դարձաւ միանգամայն օրինաչափ միտում։ Այդ վարկանիշի առաջին տողերում տարեցտարի կրկնւում էին նոյն անունները։ Թէ՛ տղաների, թէ՛ աղջիկների։ Դա միանգամայն հասկանալի է, քանի որ անունների հարցում էլ է նորաձեւութեան միտումը գործում։ Բոլոր ծնողներն ուզում են իրենց երեխաներին «նորաձեւ» անուն տալ։ Դրա համար էլ «շատ նորաձեւ» անունով նորածինների տոկոսը կարող է բաւականին բարձր լինել։

Եւ այսպէս, ինչպէս անցած, այդպէս էլ նախանցած տարի ամենատարածւած անունը՝ Դաւիթը, տրւել է իւրաքանչիւր 100 նորածին տղաներից 7-ին։ Հայկական էպոսի հերոսի՝ Դաւիթի անունը ընդամենը ստացել է 1549 տղայ։ Իսկ ահա առաջին տեղը զբաղեցրած Մարիա անունը իւրաքանչիւր 100 նորածին աղջիկներից «ընդամենը» 4-ն են ստացել։ Անցած տարի Մարիա անունով 746 աղջիկ է լոյս աշխարհ եկել։ Եթէ համեմատենք անցած ու նախանցած տարիներին տղաների անունների առաջին տասնեակը, ապա տասը անուններից 8-ը կրկնւում են։ Միայն Արմանն է փոխարինւել Արմէնով, իսկ Ալէնը՝ Մարկով։ Աղջիկների անունների ցանկում որեւէ փոփոխութիւն, դիրքերի վերաբաշխումից բացի, տեղի չի ունեցել։ Բոլոր անունները վերջին երկու տարիների ցանկերում նոյնն են մնացել։

Իսկ եթէ համեմատենք նորածինների ամենատարածւած ազգանունների վարկանիշները, ապա զարմանալի զուգադիպութիւն է նկատւում։ Թէ՛ աղջիկների, թէ՛ տղաների մօտ ամենատարածւած ազգանունն անցած տարի եղել է Սարգսեանը։ Ընդ որում դրանով զուգադիպութիւնները չեն աւարտւում։ Երկրորդ տեղում թէ՛ տղաների, թէ՛ աղջիկների շրջանում Գրիգորեան ազգանունն է, իսկ երրորդ տեղում՝ Խաչատրեանը։ Ճիշտ է, առանձին ազգանունների մասնաբաժինն այդքան էլ բարձր չէ։ Օրինակ Սարգսեան ազգանունը հանդիպում է նորածին տղաների ընդամենը 3 տոկոսի, եւ աղջիկների՝ 2.8 տոկոսի մօտ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։