Հա

Հասարակական

Կիրակի, 14 Մայիսի 2017 08:10

«Facebook»-ում յայտնւած անմոռուկը Թուրքիայում դժգոհութեան ալիք է առաջացրել

«Ermenihaber»-ը գրում է՝ այս օրերին ցանցի օգտատէրերը կարող են արձագանգել գրառումներին «Երախտապարտ եմ» սիմւոլիկ նշանակութեամբ մանուշակագոյն ծաղկի միջոցով, որը թուրքական շրջանակներում նոյնացւել է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձած անմոռուկի հետ:

«alikonline.ir» - Թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել մայրերի միջազգային օրւայ՝ մայիսի 14-ի առթիւ «Facebook» սոցիալական ցանցում կատարւած նորամուծութիւնը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Ermenihaber»-ը գրում է՝ այս օրերին ցանցի օգտատէրերը կարող են արձագանգել գրառումներին «Երախտապարտ եմ» սիմւոլիկ նշանակութեամբ մանուշակագոյն ծաղկի միջոցով, որը թուրքական շրջանակներում նոյնացւել է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձած անմոռուկի հետ:

««Facebook»-ը ձեզ խաբել է», ««Facebook»-ի ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ ծաղիկը Հայոց Ցեղասպանութեան խորհրդանի՞շն է», «Ի՞նչ է թաքնւած «Facebook»-ի ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ նշանի ետեւում», ««Facebook»-ի հայկական խաղը՝ ընդդէմ թուրքերի», «Արդեօ՞ք մենք երախտապարտ ենք «Facebook»-ին» եւ նմանատիպ վերնագրերով բազմաթիւ յօդւածներ են յայտնւել թուրքական լրատւակայքերում՝ միաբերան պնդելով, որ այս քայլով հռչակաւոր համաշխարհային ցանցը ակնյայտ աջակցութիւն է ցուցաբերել հայերին եւ Հայոց Ցեղասպանութեան յիշատակին:

Թուրքական մեդիան պնդում է, որ «Facebook»-ը չէր կարող Մայրերի տօնի համար պատահաբար ընտրած լինել հենց այդ խորհրդանիշը, քանի որ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշատակի միջոցառումների ընթացքում անմոռուկը չափազանց լայնօրէն պրոպագանդւել էր եւ գրեթէ ողջ աշխարհում արդէն կապւում, նոյնացւում է Հայոց Ցեղասպանութեան հետ:

Թուրքական աղբիւրները յիշեցնում են, որ անմոռուկը ընտրւել էր որպէս Հայոց Ցեղասպանութեան յիշատակի խորհրդանիշ, քանի որ աշխարհի գրեթէ բոլոր երկրներում այն ասոցացւում է «չմոռանալու», «յիշելու» գաղափարի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։