Մայիսի 13-ի ուշ երեկոյեան, տեղական ժամանակով ժամը 22:30-ին ռիխտերի սանդղակով 5.7 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Հիւսիսային Խորասան նահանգը:
«alikonline.ir» - Մայիսի 13-ի ուշ երեկոյեան, տեղական ժամանակով ժամը 22:30-ին ռիխտերի սանդղակով 5.7 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Հիւսիսային Խորասան նահանգը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Թեհրանի համլսարանի սէյսմոլոգիական ծառայութեան փոխանցմամաբ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնւել է Բոջնուրդ քաղաքից 22 կմ. Դէպի հիսիս-արեւմուտք՝ Փիշ Ղալէ շրջանում, հիւսիսային լայնութեան 57.22 եւ արեւելեան երկայնութեան 37.66 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 11 կմ. խորութեամբ:
Հրապարակւած վերջին տւեալների համաձայն՝ երկրաշարժի արդիւնքում զոհերի թիւը հասել է 3-ի, իսկ վիրաւորներինը՝ 225-ի: Շրջանի որոշ գիւղերում աւերածութեան ծաւալը կազմում է 40%: