Հա

Հասարակական

Կիրակի, 14 Մայիսի 2017 10:30

Անիւների վրայ գրադարան Բեռլինում

Բեռլինի թաղամասերից մեկում ծառի վրայ ամրացւած է մի աղիւսակ: Դրա վրայ գրւած է, որ իւրաքանչիւր չորեքշաբթի, ժամը 16-19-ը,  այդ վայրում կը լինի գրքերով աւտոբուսը։

«alikonline.ir» - Առաջին զանգւածային գրադարանների յայտնւելուց ի վեր մի խնդիր է առաջացել։ Հին ժամանակներում նման գրադարաններ կային միայն քաղաքներում, այն էլ ոչ բոլորում։ Դրա համար էլ որոշ բնակավայրերի հեռաւորութիւնը ազդում էր գրադարանային ծառայութիւնների հասանելիութեան վրայ։ Գրում է «news.am»-ը:

Լուծումը բաւականին հասարակ էր, բայց արդիւնաւետ։ Եթէ ընթերցողը հեռաւորութեան պատճառով չէր կարողանում գրադարան այցելել, գրադարանն ինքն էր այցելում նրան։ Իհարկէ ոչ բոլոր գրքերը, այլ միայն այնքան, որքան հնարաւոր էր տեղաւորել ձիու կառքի մէջ։ Բնակչութեանը գրքերով ապահովելու այս իւրայատուկ մեթոդը առաջացել է 19-րդ դարի կէսերին Մեծ Բրիտանիայում։ Իսկ մեքենաների յայտնւելուց յետոյ անիւների վրայ գրադարանների համար նոր փուլ է սկսւել։

Այնուհետեւ, նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, անիւների վրայ գրադարանները սկսեցին աստիճանաբար կորցնել իրենց պոպուլեարութիւնը։ Բայց ինչ-որ տեղերում դրանք այնուամենայնիւ պահպանւում էին։ Օրինակ Իտալիայում նախկին դպրոցական ուսուցիչը անիւների վրայ գրադարան է ստեղծել փոքր բեռնատարի մէջ։ Ռուսաստանում նոյնպէս կայ «Շարժական գրադարան» Վիբորգի շրջանում։ Հետաքրքիր է, որ անիւներով գրադարանները բաւականին պոպուլեար է Եւրոպայի ամենազարգացած երկրներից մէկում՝ Գերմանիայում։

Բեռլինի թաղամասերից մեկում ծառի վրայ ամրացւած է մի աղիւսակ: Դրա վրայ գրւած է, որ իւրաքանչիւր չորեքշաբթի, ժամը 16-19-ը, այդ վայրում կը լինի գրքերով աւտոբուսը։ Նկատենք, որ անիւներով գրադարանների կանգառները հիմնականում լինում են դպրոցների մօտակայքում։ Դա պատահականութիւն չէ, քանի որ նման գրադարանների յաճախորդների հիմնական մասը հէնց դպրոցականներ են։

Ճիշտ նշւած ժամին ժամանող աւտոբուսի շուրջ հաւաքւում են դպրոցահասակ երեխաներ՝ շատերը ծնողների ուղեկցութեամբ։ Դատելով գրքերը ոգեւորութեամբ ուսումնասիրող երեխաների քանակի՝ գրքերի ու գրադարանների դարը, հակառակ մթայլ կանխատեսումներին, դեռ չի աւարտւել։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։