Հա

Հասարակական

Կիրակի, 14 Մայիսի 2017 09:40

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սրբադասել է Աստւածամօր պատկերը 100 տարի առաջ տեսած երեխաներին

Պորտուգալիայի Ֆաթիմա քաղաքի սրբավայրում հարիւր հազարաւոր մարդիկ ներկայ են գտնւել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից երկու հովիւ երեխաների սրբադասման արարողութեանը:

«alikonline.ir» - Պորտուգալիայի Ֆաթիմա քաղաքի սրբավայրում հարիւր հազարաւոր մարդիկ ներկայ են գտնւել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից երկու հովիւ երեխաների սրբադասման արարողութեանը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Երանելի Ֆրանսիսկօ եւ Խանսիտա Մարտոնէրին սուրբ ենք յայտարարում»,- «BBC»-ի փոխանցմամբ` ասել է սրբազան քահանայապետը բարձր ծափողջիւնների ներքոյ:

Հարիւր տարի առաջ երկու պորտուգալացի երեխաների եւ եւս մէկ երեխայի երեւացել էր Մարիամ Աստւածածնի պատկերը, երբ վերջիններս  ոչխարներին արածեցնելիս են եղել: Ինչպէս նշւում է, երրորդ երեխային նոյնպէս մտադիր են սրբադասել:

Վատիկանի հաղորդմամբ` Լիսաբոնից հիւսիս գտնւող Սուրբ կոյսի սրբավայր Ֆաթիմայում շուրջ 500 հազար հաւատաւորներ էին հաւաքւել շաբաթ կայացած արարողութեան ժամանակ:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետեւորդ ուխտաւորները Ֆաթիմա էին այցելել Չինաստանից, Վենեսուելայից եւ Արեւելեան Թիմորից:

 

 

 

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։