Հա

Հասարակական

Կիրակի, 14 Մայիսի 2017 10:35

Կալիֆորնիայի նահանգապետը վերականգնել է Հայ-ամերիկեան թանգարանին ուղղւած 1 մլն. դոլարի ֆինանսաւորումը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատի բարձրաստիճան անդամ Էնթոնի Պորտանտինօն յայտարարել է, որ շատ գոհ է նահանգային իշխանութիւնների՝ Գլենդէլում կառուցւելիք Հայ-ամերիկեան թանգարանի ֆինանսաւորումը վերականգնելու որոշման համար:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատի բարձրաստիճան անդամ Էնթոնի Պորտանտինօն յայտարարել է, որ շատ գոհ է նահանգային իշխանութիւնների՝ Գլենդէլում կառուցւելիք Հայ-ամերիկեան թանգարանի ֆինանսաւորումը վերականգնելու որոշման համար: Այս մասին տեղեկացնում է «Ասպարէզ»-ը:

Կալիֆորնիայի նահանգային բիւջէի նախագծի վերանայման արդիւնքում որոշւել է, որ իշխանութիւնները 1 մլն. դոլարի ֆինանսաւորում կը տրամադրեն կառուցւելիք թանգարանին:

Աղբիւրը մանրամասնում է, որ ի սկզբանէ որոշւել էր, որ Կալիֆորնիայի իշխանութիւնները պէտք է 1 մլն. դոլար յատկացնեն Հայ-ամերիկեան թանգարանին, սակայն այս տարւայ յունւարին նահանգապետ Ջերի Բրաունը կասեցրել էր որոշումը:

Սակայն սենատոր Պորտանտինոյի գործադրած ջանքերի շնորհիւ, նահանգապետի գրասենեակը, ֆինանսների վարչութիւնն ու սենատի բիուջէի գծով աշխատակազմը համոզւել են ֆինանսաւորման վերականգնման անհրաժեշտութեան հարցում:

Նշւում է նաեւ, որ նահանգապետ Բրաունը համաձայնել է վերականգնել Փասադենայի թատրոնի ֆինանսաւորումը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։