Հա

Հասարակական

Երկուշաբթի, 15 Մայիսի 2017 09:00

Հետազօտութիւն. Գիրք ընթերցողներն աւելի բարի են, քան հեռուստացոյց դիտողները

Նրանք, ովքեր գեղարւեստական գրականութիւն են ընթերցում, դրական վարքագիծ են ցուցաբերել, իսկ նրանք, ովքեր սիրավէպ ու դրամաներ են ընթերցում, առաւել հակւած են կարեկցանքի:

«alikonline.ir» - Գիրք ընթերցող մարդիկ աւելի «ընկերական, հասկացող եւ գթասիրտ» են, քան նրանք, ովքեր հեռուստացոյց են դիտում: 

Գրում է «tert.am»-ը վկայակոչելով՝ «The Independent»-ը: Այս մասին վկայում են Մեծ Բրիտանիայի Քինգսթոնի համալսարանի հետազօտողների իրականացրած ուսումնասիրութեան արդիւնքները: 

Հետազօտութեան ղեկավար Ռոուզ Թերնէրը հարցում է անցկացրել 123 կամաւորի շրջանում, թէ ժամանցի որ տարբերակն են նախընտրում՝ գրքերը, խաղերը, թէ հեռուստացոյց դիտելը: Այնուհետեւ փորձարկւել են նրան միջանձնային յատկանիշները: 

Արդիւնքում պարզւել է, որ նրանք, ովքեր գեղարւեստական գրականութիւն են ընթերցում, դրական վարքագիծ են ցուցաբերել, իսկ նրանք, ովքեր սիրավէպ ու դրամաներ են ընթերցում, առաւել հակւած են կարեկցանքի: 

Կատակերգական գրականութիւն նախընտրողներն առաւել ընկերական եւ շփւող են:  

Իսկ նրանք, ովքեր նախընտրում են հեռուստացոյց դիտել, այդքան էլ ընկերական կամ կարեկցող վարքագիծ չեն դրսեւորել: 

Յարակից Հրապարակումներ

  • Գիտնականները պարզել են, թէ ինչու են ծխողները գիրանում ծխախոտից հրաժարւելուց յետոյ
    Գիտնականները պարզել են, թէ ինչու են ծխողները գիրանում ծխախոտից հրաժարւելուց յետոյ

    Սիգարետներից հրաժարումը յաճախ քաշի խիստ աւելացման է յանգեցնում այն բանի հետեւանքով, որ նիկոտինը եւ ծխախոտի ծխի միւս բաղադրիչները ճնշում են գրելին հորմոնի սինթեզումը, որը պատասխանատու է ախորժակի համար: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, պատմել են գիտնականները, որոնք Աթենքում ելոյթ են ունեցել Եւրոպայի շնչուղիների մասնագէտների ընկերութեան ամենամեայ կոնգրեսում:

  • Վեներա մոլորակը հնարաւոր է բնակելի է եղել միլիարդաւոր տարիներ առաջ
    Վեներա մոլորակը հնարաւոր է բնակելի է եղել միլիարդաւոր տարիներ առաջ

    Մի խումբ աստղագէտներ համարում են, որ այսօրւայ թունաւոր եւ թէժացած Վեներան մի քանի միլիարդ տարի առաջ հնարաւոր է յարմարաւէտ տուն է եղել կենդանի օրգանիզմների համար:
    Չափերով եւ խտութեամբ Վեներան նման է Երկրին: Այսօրւայ մեր մոլորակային հարեւանը չափազանց բարձր ջերմաստիճան ունի, որի հետեւանքով աճիճ հալւած վիճակում է գտնւում:

  • Արեգակնային համակարգին կանխագուշակել են Ուրանի կամ Նեպտունի կորուստ
    Արեգակնային համակարգին կանխագուշակել են Ուրանի կամ Նեպտունի կորուստ

    Այդ մասին հետազօտութիւնը հրապարակւած է «Monthly Notices of the Royal Astronomical Society» պարբերականում:
    Այդ կանխատեսումը տեղի կունենայ 7 միլիարդ տարի յետոյ, երբ Արեգակը կը վերածւի կարմիր հսկայի: Այդ ժամանակ Մերկուրին կը կլանւի լուսատուի կողմից, իսկ Երկրի վրայ պայմանները (եթէ աստղը նրան չոչնչացնի) կը յիշեցնեն Վեներայի պայմաններին:

  • Մակարոնը չի նպաստում աւելորդ կիլոգրամների առաջացմանը
    Մակարոնը չի նպաստում աւելորդ կիլոգրամների առաջացմանը

    Ողջ աշխարհը նախանձում է ոչ միայն Իտալիայի գեղեցկութեանն ու ճարտարապետութեանը, այլեւ նրա համեղագոյն խոհանոցին, որտեղ մակարոնների եւ սոուսների բազմաթիւ տարբերակներ կան: Դրա հետ մէկտեղ այս արեւոտ երկրի բնակիչներին յաջողւում է ողջ կեանքի ընթացքում բարեկազմ ու ձգւած մարմին ունենալ:

  • Սոցիոլոգները պարզել են մարդկանց համար ամենավանող գոյնը
    Սոցիոլոգները պարզել են մարդկանց համար ամենավանող գոյնը

    Աւստրալիայում մի խումբ սոցիոլոգներ պարզել են, թէ մարդիկ որ գոյնն են համարում ամենավանողը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ The Guardian-ը յայտնում է, որ հետազօտողները 3 ամիսների ընթացքում հարցում են անցկացրել աւելի քան հազար հոգու հետ, ովքեր օգտագործում են ծխախոտ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։