Հա

Հասարակական

Երկուշաբթի, 15 Մայիսի 2017 09:20

Միջին տարիքի կանայք աւելի լաւ մայրեր են, քան երիտասարդ աղջիկները

Դանիացի գիտնականների հետազօտութեան համաձայն՝ միջին տարիքի կանայք նւազ հակւած են հանդիմանել կամ պատժել իրենց երեխաներին, քան երիտասարդ մայրերը։

«alikonline.ir» - Դանիացի գիտնականների հետազօտութեան համաձայն՝ միջին տարիքի կանայք նւազ հակւած են հանդիմանել կամ պատժել իրենց երեխաներին, քան երիտասարդ մայրերը։ Ու նրանց երեխաները , որպէս կանոն, աւելի քիչ վարքագծային, սոցիալական կամ զգացմունքային խնդիրներ են ունենում: Այս մասին, ըստ «news.am»-ի՝ յայտնում է «vistanews»-ը։

Ժամանակակից յաջողակ կանանցից շատերի համար մայրութիւնը երկրորդ պլան է մղւում քանի դեռ նրանք չեն իրագործում իրենց մասնագիտական նկրտումները։ 40 տարեկանին մօտ կանայք շատ բաների են հասնում, ամուր կանգնած են լինում ոտքերի վրայ ու այլեւս տղամարդկանցից կախում չեն ունենում։ Սակայն բժիշկները սովորաբար նախազգուշացնում են, որ միջին տարիքի ծննդկանները վտանգում են իրենց առողջութիւնը։ 2015-ի տւեաներով Դանիայում յղի կանանց միջին տարիքը կազմում էր 30.9 ։ 40-ամեայ ծննդկանների թիւը 1985-ի համեմատ քառապատկւել է։ Միջին տարիքի կանայք հոյակապ գիտեն, որ 30-ից անց ծննդաբերութիւնը կենսաբանական վտանգներ է պարունակում։ Հէնց դրա համար էլ նրանք նւազագոյնի են հասցնում այն ռիսկերը, որոնք ամբողջութեամբ նրանցից են կախւած։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։