Հա

Հասարակական

Երեքշաբթի, 16 Մայիսի 2017 09:30

Չեխական քաղաքը զրկել է Ստալինին պատաւոր քաղաքացու կոչումից

Չեխիայի հարաւում գտնւող Չեսկէ Բուդէյովիցէի քաղաքի իշխանութիւնները որոշում են ընդունել զրկել նախկին Խորհրդային միութեան ղեկավար Իոսիֆ Ստալինին եւ «Կոմունիստական» Չեխոսլովակիայի նախկին նախագահ եւ կոմունիստական կուսակցութեան առաջնորդ Կլեմենտ Գոտւալդին «Պատւաւոր քաղաքացի» կոչումից, որը նրանք ստացել էին 1945 թւականին: 

«alikonline.ir» - Չեխիայի հարաւում գտնւող Չեսկէ Բուդէյովիցէի քաղաքի իշխանութիւնները որոշում են ընդունել զրկել նախկին Խորհրդային միութեան ղեկավար Իոսիֆ Ստալինին եւ «Կոմունիստական» Չեխոսլովակիայի նախկին նախագահ եւ կոմունիստական կուսակցութեան առաջնորդ Կլեմենտ Գոտւալդին «Պատւաւոր քաղաքացի» կոչումից, որը նրանք ստացել էին 1945 թւականին: 

«Քւէարկութեան ժամանակ բանավէճերը բաւականին երկար էին, կարծիքները տարբեր էին: Ես չգիտեմ, թէ ինչու է սրա շուրջ այսքան էմոցիաներ: Նրանք երկուսն էլ այս կոչումները ստացել էին այն ժամանակ, երբ դրա համար առիթ կար: Միայն աւելի ուշ՝ 1950-ականներին, պարզւել է, որ նրանք իրենց լաւագոյնս չեն պահել»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է քաղաքապետը: Գրում է «panorama.am»-ը: 

Աւելի վաղ նման որոշման ընդունման կողմնակիցներից մէկը յիշեցրել է, որ «Գոտւալդը ստորագրել է մահապատժի շուրջ 230 որոշում, այդ թւում նաեւ յայտնի ընդդիմադիր գործիչ Միլադա Գորակովայի»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։