Հա

Հասարակական

Հինգշաբթի, 18 Մայիսի 2017 11:05

Հոլանդիայի թագաւորը բոլորից գաղտնի օդաչու է աշխատում

Հոլանդիայի միապետ Վիլէմ Ալեքսանդրը պատմել է, որ պարբերաբար որպէս օդաչու է աշխատում ու երբեմն իրականացնում է «KLM» աւիաընկերութեան դուստր ընկերութեան չւերթները:

«alikonline.ir» - Հոլանդիայի միապետ Վիլէմ Ալեքսանդրը պատմել է, որ պարբերաբար որպէս օդաչու է աշխատում ու երբեմն իրականացնում է «KLM» աւիաընկերութեան դուստր ընկերութեան չւերթները: Տեղեկացնումէ «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «korrespondent.net»-ը՝ այժմ թագաւորը պատրաստւում է որակաւորման բարձրացման դասընթացներ անցնել ու սովորել «Boeing 737» ինքնաթիռը վարել:

Այն մասին, որ թագաւորն ինքնաթիռի կառավարման արտօնագիր ունի, յայտնի էր վաղուց: Սակայն առ այսօր նա գաղտնի էր պահում այն փաստը, որ շաբաթական 2 անգամ «KLM»-ի դուստր «Cityhopper» ընկերութիւնում աշխատում է որպէս 2-րդ օդաչու:

Աղբիւրը մանրամասնում է, որ Վիլէմ Ալեքսանդրը սիրում է ուղեւորներին դիմաւորել անձնակազմի անունից՝ նախընտրելով չբացայայտել իր ինքնութիւնը:

Միապետը պատմել է, որ շատ կուզենար որակաւորումը բարձրացնելուց յետոյ աւելի մեծ ինքնաթիռներ վարել, աւելի շատ թւով ուղեւորների տեղափոխել ու աւելի երկար տարածութիւններ յաղթահարել:

Յաւելենք, որ Վիլէմ Ալեքսանդրն անցած 123 տարւայ ընթացքում Հոլանդիայի առաջին արական սեռի միապետն է:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։