Հա

Հասարակական

25/05/2017 - 13:10

Դեսպան Սաջջադին հանդիպել ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարի հետ

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քզեմ Սաջջադին երէկ՝ մայիսի 25-ին հանդիպել է ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար Հրաչեայ Ռոստոմեանի հետ:

Հանդիպմանը, կողմերը քննարկել են սպորտային տարբեր ճիւղերում, երկու երկրների միջեւ համագործակցութիւնների ընդլայնման հնարաւորութիւնները:

«alikonline.ir» - ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քզեմ Սաջջադին երէկ՝ մայիսի 25-ին հանդիպել է ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար Հրաչեայ Ռոստոմեանի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպմանը, կողմերը քննարկել են սպորտային տարբեր ճիւղերում, երկու երկրների միջեւ համագործակցութիւնների ընդլայնման հնարաւորութիւնները:

Դեսպան Սաջջադին առաջարկել է, որ պատանիների եւ երիտասարդների մակարդակով երկու երկրները նախաձեռնեն թերթեւատլետիկայի մրցոյթներ, որոնք կը նպաստեն ժողովրդների, յատկապէս՝ երիտասարդ սերնդի բարեկամական յարաբերութիւնների ամրապնդմանը:

Անդրադառնալով միջազգային տարբեր ատեաններում իրանցիների կողմից հայութեանը ցուցաբերած օժանդակութեանը, դեսպան Սաջջադին Հրաչեայ Ռոստոմեանին կոչ է արել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխաւոր քարտուղարի պաշտօնի ընտրութիւններում պաշտպանել Իրանի ներկայացուցիչ Ալի Մորադիի թեկնածութիւնը:

ՀՀ երիտասարդութեան եւ սպորտի նախարարն էլ ընդգծելով, որ անցեալ երկու տարիների ընթացքում երկու երկրների սպորտային յարաբերութիւնները վերելք են ապրել, ընդառաջել է թեթեւատլետիկայի մրցոյթներ կազմակերպելու դեսպան Սաջջադիի առաջարկն ու վստահեցրել է, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխաւոր քարտուղարի պաշտօնի ընտրութիւններում Հայաստանը պաշտպանելու է Իրանի ներկայացուցիչի թեկնածութիւնը:

Նախարար Ռոստոմեանը նշելով, որ հայերն ու իրանցիները մշտապէս եղել են բարեկամ ժողովրդներ, պատրաստակամութիւն է յայտնել նպաստելու սպորտի ոլորտում երկկողմ յարաբերութիններ առաւել ընդլայնմանը:

Յարակից լուրեր

  • Թրամփը հաստատել է, որ «G20»-ի գագաթնաժողովում հանդիպելու է Պուտինի հետ
    Թրամփը հաստատել է, որ «G20»-ի գագաթնաժողովում հանդիպելու է Պուտինի հետ

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ «G20»-ի գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:

  • Հ.Բ.Ը. միութեան նախագահն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Հ.Բ.Ը. միութեան նախագահն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս յունիսի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան նախագահ՝ Նժդեհ Մութաֆեանին:

  • Երեսփոխան Բագրատունի այցելեց հանրապետութեան նախագահին
    Երեսփոխան Բագրատունի այցելեց հանրապետութեան նախագահին

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի 18 յունիսին այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշէլ Աունի:

  • Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ
    Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ

    Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացւող Անվտանգութեան հարցերը համակարգող բարձարագոյն ներկայացուցիչների 10-րդ համագումարի շրջանակներում, Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ:

  • Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում
    Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում

    Յունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավարութեան հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցութեան կողմից մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։