Հա

Հասարակական

27/05/2017 - 14:10

Գիտնականներ. «Հայրիկները նորածին դուստրերին աւելի շատ են սիրում, քան որդիներին»

«Երբ երեխան լալիս է կամ կանչում է հօրը, դուստրերի հայրերը նրանց կանչին աւելի ուժեղ են արձագանգում, քան որդիների հայրերը: Մեզ խիստ անհրաժեշտ է հասկանալ, թէ երեխայի սեռի վերաբերեալ չգիտակցւած պատկերացումները ինչպէս կարող են ազդել այն բանի վրայ, թէ ինչպէս են նրա մասին ծնողները հոգ տանում նոյնիսկ նրա կեանքի առաջին օրերին ու շաբաթներին»,- յայտարարել է Ատլանտայում Էմորի համալսարանից Ջենիֆէր Մասկարօն: 

«alikonline.ir» - Նորաթուխ հայրերի ուղեղի աշխատանքի դիտարկումները ցոյց են տւել, որ երիտասարդ հայրիկներն իրօք աւելի շատ են սիրում եւ հոգ տանում դուստրերի մասին, քան որդիների, ինչը հեշտութեամբ կարելի է տեսնել ուղեղի ակտիւութեան պատկերում: Այդ մասին, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում կատարելով «Behavioral Neuroscience» հանդէսում հրապարակւած յօդւածին:

«Երբ երեխան լալիս է կամ կանչում է հօրը, դուստրերի հայրերը նրանց կանչին աւելի ուժեղ են արձագանգում, քան որդիների հայրերը: Մեզ խիստ անհրաժեշտ է հասկանալ, թէ երեխայի սեռի վերաբերեալ չգիտակցւած պատկերացումները ինչպէս կարող են ազդել այն բանի վրայ, թէ ինչպէս են նրա մասին ծնողները հոգ տանում նոյնիսկ նրա կեանքի առաջին օրերին ու շաբաթներին»,- յայտարարել է Ատլանտայում Էմորի համալսարանից Ջենիֆէր Մասկարօն: 

Վերջին տարիներին գիտնականներն սկսել են յատուկ ուշադրութիւն դարձնել այն բանի վրայ, որ տղամարդկանց ու կանանց, ինչպէս նաեւ Էգերի ու արուների օրգանիզմը կարող է միանգամայն տարբեր կերպ արձագանգել զանազան գրգռիչների, այդ թւում՝ ցաւին, հաճոյքին կամ այլ ազդանշանների: Օրինակ՝ անցեալ տարի ամերիկացի կենսաբանները յայտնաբերել են, որ ստրեսին տղամարդկանց ու կանանց հակազդման տարբերութիւնները բացատրւում են տղամարդկանց օրգանիզմում յատուկ սպիտակուցի առկայութեամբ, որը ճնշում է տագնապի ռէակցիան: 

Մասկարօն եւ նրա գործընկերները բացայայտել են սեռերի կենսաբանական տարբերութիւնների եւս մէկ անսովոր դրսեւորում՝ ուսումնասիրելով այն, թէ տղամարդկանց ուղեղն ինչպէս է արձագանգում իրենց վերջերս ծնւած դուստրերի եւ որդիների լացին: Դրա համար նրանք հաւաքել են հինգ դիւժին կամաւորների, որոնք վերջերս երեխայ են ունեցել, եւ խնդրել են նրանց՝ կրել յատուկ սարք, որը գրանցում էր նրանց բոլոր խօսակցութիւնները մի քանի օրւայ ընթացքում:

Դրանից յետոյ նրանք կամաւորներին՝ երեխաների հետ միասին, հրաւիրել են իրենց լաբորատորիա եւ նրանց առաջարկել անվճար թեստ անցնել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆում: Դէպքերի մեծ մասում երեխան չէր դիմանում հօրից բաժանմանը եւ սկսում էր լաց լինել, ինչը թոյլ էր տալիս գիտնականներին՝ հետեւել, թէ նրանք ինչպէս էին արձագանգում նորածնի կանչերին: Առանձին դէպքերում գիտնականները լաբորատորիա էին բերում նաեւ ուրիշների երեխաների եւ հետեւում նրանց լացի նկատմամբ տղամարդկանց արձագանգին: 

Բացի լացի նկատմամբ աւելի ուժեղ արձագանգից, որն արտացոլւում էր կամաւորների ուղեղի աշխատանքում, գիտնականները կարողացել են գրանցել նաեւ այլ փոփոխութիւններ: Օրինակ, դուստրերի հայրերի ուղեղում աւելի ակտիւ էին այն հատւածները, որոնք պատասխանատու են յոյզերի եւ արժէքների համար, իսկ որդիների հայրերի ուղեղում՝ այլ հատւածներ: 

Բացի այդ, տարբերւել է այն խօսքերի ամբողջութիւնը, որոնք հայրերն օգտագործում էին երեխայի հետ շփւելիս: Դուստրերի հայրերն աւելի յաճախ օգտագործում էին բացասական յոյզերի եւ մարմնի հետ կապւած բառեր, իսկ որդիների ծնողները՝ այնպիսի բառեր, որոնք կապւած են յաջողութեան ու զարգացման հետ, ինչպէս նաեւ աւելի «վերլուծական» բառեր ու արտայայտութիւններ: 

Ինչպէս գտնում են գիտնականները, հայրերի ուղեղի աշխատանքի եւ վարքագծի այսօրինակ տարբերութիւնները կարող է բացատրել այն, թէ ինչու են կանայք սովորաբար աւելի յուզական լինում եւ հակւած կարեկցելու, քան տղամարդիկ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։