Հա

Հասարակական

29/05/2017 - 11:00

Ռուբէն Վարդանեան. Երազում եմ՝ «Աւրորա» մրցանակաբաշխութիւնն անցկացնել Դեր Զորում

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան հիմնադիր Ռուբէն Վարդանեանը յոյսով է, որ «Աւրորա» մրցանակը ցմահ պարգեւ կը դառնայ։

«alikonline.ir» - «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան հիմնադիր Ռուբէն Վարդանեանը յոյսով է, որ «Աւրորա» մրցանակը ցմահ պարգեւ կը դառնայ։ Տեղեկացնում է «news.am»-ը:

«Երազում եմ, որ մենք կարողանանք մրցանակաբաշխութիւնն անցկացնել Հալէպում՝ խաղաղութեան պայմաններում, Դեր Զորում, որտեղ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ զոհւեց հայերի մեծ մասը։ Ցաւօք, երազանքը կարող է չկատարւել որոշ պատճառների բերումով, բայց ես հէնց այդ մասին եմ երազում»,- ասել է Ռուբէն Վարդանեանը ամփոփիչ ասուլիսում։

Նա նաեւ իր իդէալիստական երազանքի մասին է ասել, որ երբեւէ «Աւրորա» մրցանակը կչեղարկւի, քանի որ այլեւս մարդասիրական մրցանակի կարիքը չի լինի։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։