Հա

Հասարակական

15/06/2017 - 09:55

Հոգեբանները պարզել են, թէ ինչպէս է մենակութիւնն ազդում մարդու վրայ

Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացութեան, որ մենութեան մէջ մնալը սաստկացնում է եսակենտրոնութիւնը:

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացութեան, որ մենութեան մէջ մնալը սաստկացնում է եսակենտրոնութիւնը: Համապատասխան հետազօտութիւնը, որի հակիրճ բովանդակութիւնը յայտնել է «EurekAlert!» գիտական նորութիւնների պորտալը, հրապարակւել է «Personality and Social Psychology Bulletin» հանդէսում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Մենակութեան եւ եսակենտրոնութեան միջեւ կապի ուսումնասիրման շրջանակներում փորձագէտները տասնմէկ տարւայ ընթացքում դիտարկել են հետազօտութեան՝ 50-ից 68 տարեկան 229 մասնակիցների: Չիկագոյի համալսարանի հոգեբանները նաեւ պարզել են, որ գոյութիւն ունի նաեւ հակադարձ կապը, քանի որ եսակենտրոնութիւնն, իր հերթին, պայմանաւորում է մարդու մենակութիւնը: «Սպասելի էր, որ մենակութիւնն ազդում է եսակենտրոնութեան վրայ, բայց հետադարձ արդիւնքը մեզ համար իսկական անակնկալ դարձաւ»,- նշել է հետազօտութեան հեղինակներից մէկը:

Հետագայում գիտնականները մտադիր են կատարել նոր հետազօտութիւններ, որպէսզի հասկանան, թէ ինչպէս կարելի է փարատել մարդկանց մենակութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։