Հա

Հասարակական

18/06/2017 - 08:50

2016 թ.-ին Հայաստանից մեկնել է 37 հազար մարդ, որից 53 տոկոսը՝ անվերադարձ

Հայաստանում ծնելիութեան նւազմանը, մահացութեան աւելացմանը զուգահեռ աճում է նաեւ միգրացիան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Վերադարձ եւ պաշտպանութիւն» սոցիալ-իրաւական ՀԿ նախագահ Տաթեւիկ Բեժանեանը:

«alikonline.ir» - Հայաստանում ծնելիութեան նւազմանը, մահացութեան աւելացմանը զուգահեռ աճում է նաեւ միգրացիան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Վերադարձ եւ պաշտպանութիւն» սոցիալ-իրաւական ՀԿ նախագահ Տաթեւիկ Բեժանեանը: Գրում է «panorama.am»-ը: 

Ըստ նրա՝ միգրացիոն հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ միգրացիոն տեղաշարժի մէջ մեծ տոկոս է կազմում երկարաժամկէտ աշխատանքային միգրացիայի համար մեկնողների եւ անվերադարձ մեկնողների թիւը: Ընդորում, միգրացիոն տարիքը 18-54 տարեկանն է, այսինքն՝ վերարտադրողական տարիքը: 

«Մեկնողների 77 տոկոսը տղամարդիկ են: Եթէ հաշւի առնենք նաեւ այն, որ սեռով պայմանաւորւած արհեստական ընդհատումների պատճառով աղջիկների թիւը նւազել է, իսկ միգրացիոն գործընթացներում ընդգրկւածների մեծ մասը տղամարդիկ են, ապա ունենում ենք սեռատարիքային յարաբերակցութեան կտրուկ խախտում»,- ասել է նա: 

Տաթեւիկ Բեժանեանի խօսքերով՝ մինչեւ 2015 թւականը երկարաժամկէտ եւ մշտական մեկնողների թիւը 35 հազար էր, մինչդեռ 2016 թւականին Հայաստանից մեկնել է 37 հազար մարդ, որից 47 տոկոսը կազմում են աշխատանքային միգրանտները, 53 տոկոսը՝ անվերադարձ մեկնողները: 

Նա նաեւ ասել է, որ բարձրագոյն կրթութիւն, բարձր որակաւորում ունեցող մասնագէտների արտահոսքի միտում է նկատւում. «Կանխատեսումները, ցաւօք սրտի, յուսադրող չեն: Հետազօտութիւնների արդիւնքները ցոյց են տալիս, որ հնարաւոր է կրկնւի 90-ականների սկզբի իրականութիւնը, այսինքն՝ ուղեղների արտահոսք: Իսկ դա լրջագոյն խնդիր է մեր երկրի համար»: 

Միաժամանակ, բանախօսը նշել է, որ 2016 թւականին միգրացիոն հոսքերը նւազել են, հիմնականում նւազել է կարճաժամկէտ աշխատանքի մեկնողների թիւ: Ըստ Տաթեւիկ Բեժանեանի` դա պայմանաւորւած չէ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելաւմամբ, պարզապէս ՌԴ տնտեսութիւնն է թուլացել։ 

«Պէտք է նշենք, որ աշխատանքային միգրանտների շրջանում աւելացել է աղքատութեան տոկոսը: Մեր քաղաքացիների մի հատւած աշխատելու նպատակով արտերկիր մեկնում է պարտքով, բայց յաջողութեան չհասնելով, այդ պարտքին գումարւում է նաեւ վերադառնալու ծախսը: Արդիւնքում ստացւում է, որ աղքատութեան տոկոսն այդ մարդկանց շրջանում աւելանում է»,- նշել է Տաթեւիկ Բեժանեանը: 

Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ նւազել են նաեւ տրանսֆերտները. եթէ 2015 թւականին տրանսֆերտները կազմել են 224.8 մլն դոլար, ապա 2016 թ.-ին՝ 201.1 մլն.: 

«Այսինքն՝ միգրացիան, որպէս նիւթական վիճակի բարելաւման գործօն, սկսել է թուլանալ»,- ընդգծել է «Վերադարձ եւ պաշտպանութիւն» սոցիալ-իրաւական ՀԿ-ի նախագահը:

Յարակից լուրեր

  • «Կարող են փակւել դէպի ՀՀ տանող բեռնուղիները». Հրանտ Բագրատեան
    «Կարող են փակւել դէպի ՀՀ տանող բեռնուղիները». Հրանտ Բագրատեան

    ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ դրանց հետեւանքներին Հայաստանի վրայ:

  • Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը
    Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը

    Վաշինգտոնում յունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Յունւարին Փարիզում եւ ապրիլին Մոսկւայում կայացած հանդիպումներից յետոյ որոշում էր կայացւել ԱԳ նախարարների միջեւ յաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բաւական խորհրդանշական էր մի կողմից հաւասարակշռութեան պահպանման, միւս կողմից երկարատեւ պասիւութիւնից յետոյ ամերիկեան կողմի ակտիւացման առումով:

  • Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտեալների էքստրադիցիայի հարցը
    Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտեալների էքստրադիցիայի հարցը

    Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում ներկայումս պահւում է շուրջ 100 իրանցի դատապարտեալ: Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Փաստաբանների պալատների միջեւ փոխըմբռնման յուշագրի ստորագրումից յետոյ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:

  • Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը
    Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը

    Վերջին շրջանում Ալիեւը դարձեալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախեան ուղղութեամբ։ Դա նախեւառաջ պայմանաւորւած է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարւածութեան մեծացման դինամիկան ուղղակիօրէն փոխկապակցւած է նաեւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարաւորութիւններին: 

  • Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը եւ ՔՊ-ի՝ քաղաքական մտքի սնանկութիւնը
    Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը եւ ՔՊ-ի՝ քաղաքական մտքի սնանկութիւնը

    2018 թ. մայիսին, երբ Հայաստանի նոր իշխանութիւնը պաշտօնապէս ստանձնեց երկրի կառավարման ղեկը, հայաստանեան քաղաքականութեամբ հետաքրքրւած բոլոր շրջանակներում ծագեց այն հարցը, թէ նոր իշխանութիւններն ինչպիսին սոցիալ-տնտեսական քաղաքականութիւն են որդեգրելու՝ երկիրը կառավարելու համար:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։