Հա

Հասարակական

Շաբաթ, 24 Յունիսի 2017 08:30

ՄԱԿ. Երկրի բնակչութիւնը 2050 թւականին կգերազանցի 9,8 միլիարդը

Երկիր մոլորակի բնակչութիւնը 2050 թւականին ներկայիս 7,6 միլիարդից կհասնի 9,8 միլիարդի, իսկ 2100 թւականին կհասնի 11,2 միլիարդի՝ անգամ չնայած ծնելիութեան ընդհանուր մակարդակի նւազմանը:

«alikonline.ir» - Երկիր մոլորակի բնակչութիւնը 2050 թւականին ներկայիս 7,6 միլիարդից կհասնի 9,8 միլիարդի, իսկ 2100 թւականին կհասնի 11,2 միլիարդի՝ անգամ չնայած ծնելիութեան ընդհանուր մակարդակի նւազմանը: Այդ մասին ասւած է տնտեսական եւ սոցիալական հարցերով ՄԱԿ-ի դեպարտամենտի զեկոյցում: Ըստ՝ «tert.am»-ի, գրում է «ТАСС»-ը:

Հետազօտութեան համաձայն՝ Երկրի բնակչութեան աճը տեղի է ունենում հիմնականում առաւելագոյն քիչ զարգացած 47 երկրների հաշւին, որտեղ ծնելիութեան մակարդակը կազմում է մէկ կնոջ համար 4,3 երեխայ: Այդ պետութիւններում բնակիչների ընդհանուր թիւը, որն այժմ կազմում է մէկ միլիարդ, 2050 թւականին կհասնի 1,9 միլիարդ:

«83 միլիոն մարդով բնակչութեան ներկայիս տարեկան աճի դէպքում սպասում ենք այդ միտումի պահպանում անգամ հաշւի առնելով այն, որ աշխարհում ծնելիութեան մակարդակը կշարունակի նւազել»,- կարծում են հետազօտութեան հեղինակները: Ծնելիութեան ընդհանուր մակարդակի անկումը նրանք կապում են աշխարհի բնակչութեան ծերացման հետ: Սպասւում է, որ 60 տարեկանից մեծ մարդկանց թիւը 2100 թւականին կեռապատկւվի եւ կկազմի 3,1 միլիարդ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։