Հա

Հասարակական

Շաբաթ, 08 Յուլիսի 2017 10:50

Երեւանի կենտրոնում հնարաւոր է լիցքաւորել բջջային հեռախօսը արեւային էներգիայով սնուցւող 2 կանգառում

Երեւանում բացւել է արեւային էներգիայով սնուցւող հանրային տրանսպորտի առաջին կանգառը: Նախաձեռնութիւնը Հայաստանում Եւրոպական միութեանն է, որը արեւային վահանակներ է տեղադրել Մոսկովեան եւ Բաղրամեան փողոցներում գտնւող կանգառներում:

«alikonline.ir» - Երեւանում բացւել է արեւային էներգիայով սնուցւող հանրային տրանսպորտի առաջին կանգառը: Նախաձեռնութիւնը Հայաստանում Եւրոպական միութեանն է, որը արեւային վահանակներ է տեղադրել Մոսկովեան եւ Բաղրամեան փողոցներում գտնւող կանգառներում: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` կանգառներում այցելուները կարող են անվճար լիցքաւորել բջջային հեռախօսներն ու թւային այլ սարքերը, անհրաժեշտ է միայն ունենալ համապատասխան «USB» լարը: Իւրաքանչիւր կանգառ կարող է լիցքաւորել օրական 24 հեռախօս: Ութ տեղից բաղկացած լիցքաւորման համակարգը կը գործի, երբ այցելուն միացնի կոճակներից մէկը, այնուհետեւ միացնի լարը, լիցքաւորելուց յետոյ անհրաժեշտ է անջատել կոճակը, որպէսզի այն ծառայի այլ այցելուների եւս:

Հայաստանում ԵՄ դեսպանն առաջիններից էր, ով օգտւեց կանգառի ընձեռած հնարաւորութիւնից եւ լիցքաւորման միացրեց հեռախօսը: «Հայաստանը լի է արեւով, տարւայ կտրւածքով այստեղ արեգակնային օրերը շատ են, ինչը թոյլ է տալիս օգտւել բնական այս հարստութիւնից: Բոլոր հայերը ցանկանում են ունենալ էժան էներգիա ու լինել առաւել անկախ, իսկ մենք` որպէս Եւրոպական միութիւն, կարծում ենք, որ ժամանակի ընթացքում երկուսն էլ հնարաւոր կլինի ապահովել»,- ասաց Պիոտր Սւիտալսկին: Նրա խօսքով` Հայաստանն ունի այն երեք անհրաժեշտ գործօնները, որպէսզի զարգացնի արեւային էներգետիկան` բնութիւն, արեւ, մարդիկ ու նրանց կարողութիւնները, որոնք դառնում են տեխնոլոգիաներ: Իսկ ներդրումները հնարաւոր կը լինի ապահովել միջազգային հանրութեան ջանքերով:

Սւիտալսկին տեղեկացրեց, որ նշեալ արեւային վահանակները կանգառներում կը մնան մէկ տարի, որից յետոյ դրանք կը փոխանցւեն այլ հաստատութիւնների՝ դպրոցների, մանկապարտէզների, որոնք եւս կօգտւեն կայանների ընձեռած հնարաւորութիւնից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։