Հա

Հասարակական

08/07/2017 - 11:20

Իտալացի գործարարը 4 մլն. եւրօ է կտակել իր աշխատողներին

Իտալական Միլան քաղաքում մահացել է 85-ամեայ գործարար Լուչանօ Տամինին, որի վերջին կամքի համաձայն՝ իրեն պատկանած գործարանի աշխատակիցներից ամէն մէկը ստացել է 15 հազար իսկ ինժեներները՝ 10 հազար եւրօ: Ընդհանուր առմամբ, աշխատակիցները ստացել են 4 մլն. եւրօ: 

«alikonline.ir» - Իտալական Միլան քաղաքում մահացել է 85-ամեայ գործարար Լուչանօ Տամինին, որի վերջին կամքի համաձայն՝ իրեն պատկանած գործարանի աշխատակիցներից ամէն մէկը ստացել է 15 հազար իսկ ինժեներները՝ 10 հազար եւրօ: Ընդհանուր առմամբ, աշխատակիցները ստացել են 4 մլն. եւրօ: Գրում է «tert.am»-ը: 

Բացի այդ, հանգուցեալ գործատուի կամքով՝ աշխատողներից իւրաքանչիւրին 8 ազատ ժամ է յատկացւել ղեկավարի յուղարկաւորութեանը մասնակցելու համար: 

Աղբիւրը մանրամասնում է, որ այս ամէնը գրւած է եղել յուլիսի 1-ին կեանքից հեռացած Տամինիի կտակում: 

Յայտնի է, որ Տամինին տևական ժամանակ ղեկավարել է համանուն ընտանեկան բիզնեսը՝ տրանսֆորմատորների արտադրութեամբ զբաղւող գործարանը: 

Նշւում է, որ գործարանում աշխատում է մօտ 300 մարդ, որոնք պարբերաբար գումարային բոնուսներ են ստանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։