Հա

Հասարակական

Կիրակի, 09 Յուլիսի 2017 08:50

Նախարար Ֆարհադին հանդիպել է ՀՀ-ում սովորող իրանցի ուսանողների հետ

Իրանի գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին, Երեւանում Իրանի դեսպանատանը հանդիպել է Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում սովորող մի խումբ իրանցի ուսանողների հետ:

«alikonline.ir» - Իրանի գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին, Երեւանում Իրանի դեսպանատանը հանդիպել է Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում (ԲՈՒՀ) սովորող մի խումբ իրանցի ուսանողների հետ: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Հանդիպման ժամանակ նախարարը ուսանողների հետ զրուցել է Հայաստանի ԲՈՒՀ-երի կրթական մակարդակի քննարկումների մասին:

Հանդիպման սկզբում ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին բացատրութիւններ է ներկայացրել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների խնդիրների, եւ նրանց հետ դեսպանատան կապի մասին, որից յետոյ ուսանողները ներկայացրել են իրենց խնդիրներն ու դժւարութիւնները, որոնք հիմնականում վերաբերւել են Իրանի պետական համապատասխան ատեանների կողմից մագիստրոսական ու դոկտորական, ինչպէս նաեւ բժշկական համալսարանների վկայագրերի որակաւորման հետ կապւած բարդութիւններին:

Հանդիպմանը նախարար Ֆարհադին իր հերթին գոհունակութիւն յայտնելով Հայաստանում կայացած հանդիպումների եւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների մասին՝ կարեւորել է ուսանողների բարձրացրած խնդիրների եւ պահանջների քննարկման անհրաժեշտութիւնը: Նա դրւատանքով է խօսել Հայաստանի ԲՈՒՀ-երի գիտական մակարդակի եւ որակի մասին:

Փոխնախարար Հոսէյն Սալար Ամոլին էլ հաստատելով հայաստանեան ԲՈՒՀ-երի գիտական մակարդակի եւ որակի մասին նախարարի դրական գնահատականը՝ հնարաւոր է համարել վկայագրերի որակաւորման հարցի քննարկումը կողմերի միջեւ համաձայնեցւած համատեղ կոմիտէի շրջանակում:

Նշենք, որ ներկայ պահին Հայաստանի տարբեր համալսարաններում սովորում են թւով 444 ուսանողներ, որոնցից 216-ը յաճախում են Երեւանի Հերացու անւան պետական բժշկական համալսարան:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։