Հա

Հասարակական

Կիրակի, 09 Յուլիսի 2017 09:10

Կանանց կրթութեան եւ իրաւունքների համար պայքարող Մալալա Իւսուֆզայն աւարտել է դպրոցը

Կանանց իրաւունքների համար պայքարող պակիստանուհի Մալալա Իւսուֆզայը, ով ողջ աշխարհում մեծ ճանաչում է ձեռք բերել հայրենիքում յանուն կանանց կրթութեան իրաւունքի եւ այլ անարդարութիւնների դէմ պայքարելով, յայտնել է, որ աւարտել է դպրոցը: 

«alikonline.ir» - Կանանց իրաւունքների համար պայքարող պակիստանուհի Մալալա Իւսուֆզայը, ով ողջ աշխարհում մեծ ճանաչում է ձեռք բերել հայրենիքում յանուն կանանց կրթութեան իրաւունքի եւ այլ անարդարութիւնների դէմ պայքարելով, յայտնել է, որ աւարտել է դպրոցը: Գրում է «tert.am»-ը: 

19-ամեայ իրաւապաշտպանն այս մասին յայտնել է թւիթերեան գրառմամբ: «Այսօր իմ վերջին օրն է դպրոցում եւ առաջին օրը «Twitter»-ում»,- գրել է պակիստանուհին: 

Մալալայի պայքարն ու կրթութեան ձգտումն առաջացրել էր «Թալիբան» շարժման գրոհայինների զայրոյթը, որոնք 2012-ին յարձակում էին իրականացրել նրա դպրոցական աւտոբուսի վրայ` թիրախաւորելով աղջկան: Վնասւածքներից ապաքինւելուց յետոյ նա կրկին շարունակեց դպրոց յաճախել: 

Գրոհայինները նրա դէմ մի շարք յարձակումներ են կազմակերպել, երբ նա սկսել է ոգեշնչել տեղի աղջիկներին` խօսելով  կրթութեան կարեւորութեան մասին: 

Նա հիմնել է «Մալալա» հիմնադրամը, որը դրամահաւաք է իրականացնում աղջիկների կրթութեան համար: Իսկ 2014-ին` 16 տարեկան հասակում նա դարձել է Նոբելեան խաղաղութեան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։