Հա

Հասարակական

Կիրակի, 09 Յուլիսի 2017 09:20

Ջէյ Զին երգերից մէկում բողոքել է, որ ԱՄՆ-ում ամբողջ հարստութիւնը պատկանում է հրեաներին

Ամերիկեան յայտնի ռեփեր Ջէյ Զին իր նոր «4:44» ալբոմում ներառւած երգերից մէկում հակասեմական արտայայտութիւն է թոյլ տւել՝ բողոքելով, որ «ԱՄՆ-ում ամբողջ հարստութիւնը պատկանում է հրեաներին»:

«alikonline.ir» - Ամերիկեան յայտնի ռեփեր Ջէյ Զին իր նոր «4:44» ալբոմում ներառւած երգերից մէկում հակասեմական արտայայտութիւն է թոյլ տւել՝ բողոքելով, որ «ԱՄՆ-ում ամբողջ հարստութիւնը պատկանում է հրեաներին»: Գրում է «panorama.am»-ը: 

«Երբեւէ մտածե՞լ էք՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ում ամբողջ հարստութիւնը պատկանում հրեաներին: Ինչպե՞ս են նրանք դրան հասել»,- «The Story of O.J.» երգում ասում է Ջէյ Զին: 

Դրանից յետոյ Ամերիկա-հրեական կազմակերպութիւնը քննադատել է ռեփերին՝ նշելով, որ նա հակասեմական տրամադրութիւն է ստեղծում: 

«Մենք համոզւած ենք, որ Ջէյ Զին միտումնաւոր դա չի արել: Սակայն նրա հնչեցրած տողը եւս մէկ անգամ անդրադառնում է լայն տարածում ունեցող կարծրատիպին առ այն, որ հրեաները կառավարում են ֆինանսական ազդեցիկ լծակները»,- ասել է կազմակերպութեան ներկայացուցիչը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։