Հա

Հասարակական

09/07/2017

Դոկտ. Կարէն Խանլարեան. «Վիճահարոյց ֆիլմերը մարտահրաւէր են նետել քրիստոնէական հաւատամքին»

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը դրական չի վերաբերւում վիճահարոյց «Օքսիդան» եւ «Մադար ղալբէ աթոմի» ֆիլմերին, քանի որ դրանք մարտահրաւէր են նետել քրիստոնէական ուսուցմունքներին եւ հաւատամքին: 

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը դրական չի վերաբերւում վիճահարոյց «Օքսիդան» եւ «Մադար ղալբէ աթոմի» ֆիլմերին, քանի որ դրանք մարտահրաւէր են նետել քրիստոնէական ուսուցմունքներին եւ հաւատամքին: Այս մասին պատգամաւորն ասել է Իսլ. խորհրդարանի «Խանէ մելլաթ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում:

«Անձամբ դիտել եմ այդ ֆիլմերը եւ դրանց կապակցութեամբ զրուցել եմ ընտրողներիս եւ այլ պատգամաւորների հետ: Մեծամասնութիւնը չեն հաւանել այս երկու ֆիլմերը, քանի որ դրանք, այնուամենայնիւ, մարտահրաւէր են նետում քրիստոնէական ուսուցմունքներին եւ հաւատամքին: Դեռ մի կողմ թողնենք այն իրողութիւնը, որ «Օքսիդան» ֆիլմում ծաղր ու ծանակի առարկայ են դառնում քահանաները»,- ասել է դոկտ. Կարէն Խանլարեանը:

Նա նշել է, որ որպէս իրանահայութեան պատգամաւոր ստիպւած է յանձն առնել այս երկու ֆիլմերի էկրանաւորման հետ կապւած հանրային-հասարակական հետեւանքները, եւ բնականաբար անհրաժեշտ է, որպէսզի հաշւի առնելով այդ հետեւանքները հանդէս գայ համապատասխան յայտարարութեամբ եւ համարժէք դիրքորոշմամբ. «Սա այն դէպքում, երբ չեմ կարծում, թէ այս ֆիլմերի հեղինակները կընդունեն հանրային կարծիքի վրայ իրենց ստեղծագործութիւնների թողած հետեւանքները: Իրենց ստեղծագործութիւններով նրանք հասարակութեանն աղաւաղւած պատկեր են ներկայացրել, իսկ նրանց արարքի հետեւանքները պէտք է սրբագրեն համապատասխան պատասխանատուները»,- նշել է պատգամաւորը:

Անդրադառնալով այս կապակցութեամբ Իսլ. խորհրդարանի մի խումբ պատգամաւորների պատրաստած բողոքի նամակին, Կարէն Խանլարեանը նշել է, թէ ինքը եւս մեծ ցանկութիւն ունէր ստորագրելու բողոքի այդ նամակը, սակայն, ըստ երեւոյթի, նախաձեռնութեան հեղինակները ձեռնահասութիւն չեն ունեցել իրեն, եւ այդ իսկ պատճառով էլ նամակում բացակայում է իր ստորագրութիւնը:

Պատասխանելով այն հարցին, թէ ինչու են խորհրդարանի մուսուլման պատգամաւորները հանդէս եկել նման նախաձեռնութեամբ, իրանահայ պատգամաւորը յիշեցրել է ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական պարբերականի դէպքը, երբ խորհրդարանի կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները մուսուլման պատգամաւորների հետ միասին դատապարտեց այդ պարբերականի կողմից Մոհամմադ մրագարէի նկատմաբ անյարգալից եւ վիրաւորական վերաբերմունքը. «Բնական է, որ մուսուլման պատգամաւորներն էլ կարձագանգէին այլ կրօնի նկատմամբ անյարգալից վերաբերմունքին»,- ասել է նա՝ յաւելելով. «Չի կարելի ասել, թէ քրիստոնեաներն ունեն իրենց պատգամաւորները, ուրեմն ձեր միջամտութիւնն անհրաժեշտ չէ: Աստւածային արժէքները բոլոր հաւատացեալներին են վերաբերւում»:

Խօսելով «Մադար ղալբէ աթոմի» ֆիլմի մասին, դոկտ. Կարէն Խանլարեանը նշել է, որ այն եկեղեցու երգչախմբի անդամ քրիստոնեայ աղջկան ներկայացնում է որպէս բարոյական արժէքներից զուրկ մի անձնաւորութիւն, այն դէպքում, երբ յստակօրէն կարելի է նշել, թէ անհնար է, որ բարոյական նման կերպար ունեցող անձնաւորութիւնն անդամակցի եկեղեցու երգեցիկ խմբին. «Քրիստոնեաների համար, նման տիկնոջ հասարակական դիրքը ոչ պակաս է՝ քան քահանայի դիրքը, իսկ «Մադար ղալբէ աթոմի»-ին մարտահրաւէր է նետել հէնց այդ կերպարին»,- ասել է պատգամաւորը:

Նա նշել է, որ  «Օքսիդան» ֆիլմն անուղղակիօրէն տարածում է այն կարծիքը, որ Իրանի մուսուլման որեւէ քաղաքացի արտասահմանեան որեւէ երկրից ապաստան ստանալու համար կարող է փոխել իր կրօնը, մինչդեռ գործնականում նման բան անհնար է, իսկ դրա տարածումն էլ սխալ է:

Ինչ վերաբերւում է «Մադար ղալբէ աթոմի»-ին, որն «այլ կրօն տարածելու» պատճառով երեք տարի զրկւած է եղել էկրանի հնարաւորութիւնից, դոկտ. Կարէն Խանլարեանը նշել է, թէ ինքն այդ ֆիլմում այլ կրօնի որեւէ տարածում չի տեսել, եւ չի կարող որեւէ տեսակէտ յայտնել անցեալ երեք տարիների իրադարձութիւնների մասին. «Սակայն իմ, ընտրողներիս եւ այլ պատգամաւորների կարծիքն այն է, որ ֆիլմը մարտահրաւէր է նետել քրիստոնէական հաւատամքին»,- եզրակացրել է պատգամաւորը՝ մէկ անգամ եւս շեշտելով, որ դրական չի վերաբերւում երկու ֆիլմերի էկրանաւորմանը:

Յարակից լուրեր

  • Դոկտ. Կարէն Խանլարեան. «Հայերը լաւ են հասկանում Պաղեստինի ժողովրդի տառապանքները»
    Դոկտ. Կարէն Խանլարեան. «Հայերը լաւ են հասկանում Պաղեստինի ժողովրդի տառապանքները»

    Հայերը լաւ են հասկանում Պաղեստինի ժողովրդի տառապանքները: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին երէկ՝ յունիսի 8-ին, մայարքաղաքում տեղի ունեցած Ղոդսի օրւայ ցոյցի ժամանակ յայտարարել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը՝ յաւելելով, որ սիոնիստական վարչակարգը նպատակ ունի ցեղասպանութեան ենթարկել պաղեստինցիներին:

  • Դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Թեմական խորհրդի հանդիպումը՝ ոստիկանութեան յատուկ բաժնի պետի հետ
    Դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Թեմական խորհրդի հանդիպումը՝ ոստիկանութեան յատուկ բաժնի պետի հետ

    Վերջին ժամանակներում Թեհրանի Մաջիդիէ (Զէյթուն) քաղաքամասում տեղի ունեցած սերիական գողութիւնների հետեւանքով՝ տուժել էին մեր համայնքի մի շարք հայրենակիցներ եւս, կորցնելով իրենց ունեցւածքի մի մասը: Առաջին օրւանից հարցին հետամուտ է եղել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը: Ոստիկանութեան հետեւողական ջանքերի շնորհիւ ձերբակալւել են գողերը եւ այդ մասին իրազեկւել է ազգային իշխանութեանը:

  • Դոկտ. Կարէն Խանլարեան. «Կը յաղթենք, եթէ միակամ լինենք»
    Դոկտ. Կարէն Խանլարեան. «Կը յաղթենք, եթէ միակամ լինենք»

    Կը յաղթանեք, եթէ պարտադրեալ պատերազմի տարիների պէս պահպանենք միակամութիւնը: Այս մասին, ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

  • Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը
    Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը

    Իրանի ներքին ու արտաքին քաղաքականութիւնները, տնտեսական խնդիրները, ներհամայնքային հարցերը, Հայաստանի վերջին իրադարձութիւնները, Իրան-Հայաստան յարաբերութիւնները այն թեմաներն էին, որոնք շօշափւեցին երէկ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ժորժիկ Աբրահամեանի կողմից:

  • Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի խնդրով խորհրդարանի պատգամաւորն ու Թեմական խորհրդի ատենապետը հանդիպել են նահանգապետին
    Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի խնդրով խորհրդարանի պատգամաւորն ու Թեմական խորհրդի ատենապետը հանդիպել են նահանգապետին

    «Րաֆֆի» համալիրի դատական հարցով հնարաւոր լուծումների առիթով՝ այսօր առաւօտեան, Թեհրանի նահանգապետին են հանդիպել Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։