Հա

Հասարակական

Երկուշաբթի, 10 Յուլիսի 2017 10:10

Չինաստանում 12 մլն մարդ յայտնւել է ջրհեղեղի գօտում

Չինաստանի կենտրոնական շրջաններում շարունակւող յորդառատ անձրեւների հետեւանքով աւելի քան 12.2 մլն բնակիչ յայտնւել է աղէտի գօտում: 

«alikonline.ir» - Չինաստանի կենտրոնական շրջաններում շարունակւող յորդառատ անձրեւների հետեւանքով աւելի քան 12.2 մլն բնակիչ յայտնւել է աղէտի գօտում: Այս մասին տեղեկանում է «tert.am»` վկայակոչելով «Lenta.ru»-ին: 

Հունան նահանգում, տեղական կառավարման մարմինների տւեալներով, 83 մարդ է զոհւել կամ անհետ կորել: Նրանց թւում 28 մարդ մնացել է սողանքների հետեւանքով առաջացած փլատակների տակ, 13-ը ջրհեղեղի զոհ է դարձել, 22-ը զոհւել է շէնքերի փլուզման ժամանակ, 4-ը՝ խեղդւել, եւս 16-ը անհետ կորած են համարւում: 

Անհապաղ կարգով տարհանւել է 1.62 մլն մարդ, աւելի քան 470 հազար մարդ շուտափոյթ նիւթական օգնութեան կարիք ունի: 

Յորդառատ անձրեւները, որոնք չեն դադարում յունիսի 22-ից, նահանգում 53 հազար բնակելի տուն են աւերել, եւս 68 հազար տուն լրջօրէն վնասւել է:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։