Հա

Հասարակական

Երկուշաբթի, 10 Յուլիսի 2017 14:50

Կանադայում զանգւածային անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրութիւն է յայտարարւել

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում արտակարգ դրութիւն է յայտարարւել զանգւածային անտառային հրդեհների պատճառով:

«alikonline.ir» - Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում արտակարգ դրութիւն է յայտարարւել զանգւածային անտառային հրդեհների պատճառով, յայտնում է «The Independent»-ը՝ մանրամասնելով, որ նահանգում հրդեհի 240 դէպք է գրանցւել: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Աղբիւրը նկատում է, որ դրանցից 138-ը բռնկւել է հանգստեան օրերին: Նշւում է, որ չոր եղանակն ու կայծակի յաճախակի հարւածները դարձել են վերջին տասնամեակում Բրիտանական Կոլումբիայի ամենախոշոր անտառային հրդեհների բռնկման պատճառ:

Նահանգային իշխանութիւնները պատրաստւում են տարհանել մօտ 3.000 մարդու: Կրակը մարելու գործում ներգրաււած է 1.800 հրշէջ: Նրանցից մէկը խոստուանել է, որ 17 տարւայ աշխատանքային փորձ ունի, սակայն առաջին անգամ է նման մասշտաբի հասնող անտառային հրդեհ տեսնում:

Յայտնի է, որ վերջին անգամ Բրիտանական Կոլումբիայում նման իրավիճակ էր ստեղծւել 2003թ.: Այն ժամանակ եւս արտակարգ դրութիւն էր յայտարարւել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։