Հա

Հասարակական

Երեքշաբթի, 11 Յուլիսի 2017 14:00

Հայերի թիւն ամբողջ աշխարհում մօտ 11 մլն. է

Հայերի թիւն ամբողջ աշխարհում մօտ 11 մլն է. բացի Հայաստանից, հայերն ապրում են աշխարհի շուրջ 102 երկրներում: Հայոց լեզուն օգտագործման առումով աշխարհի 7000 լեզուներից 50-րդն է՝ հաշւի առնելով ինտերնետը, գրականութիւնը, գիտական աշխատանքները եւ խօսողների թիւը: 

«alikonline.ir» - Հայերի թիւն ամբողջ աշխարհում մօտ 11 մլն է. բացի Հայաստանից, հայերն ապրում են աշխարհի շուրջ 102 երկրներում: Հայոց լեզուն օգտագործման առումով աշխարհի 7000 լեզուներից 50-րդն է՝ հաշւի առնելով ինտերնետը, գրականութիւնը, գիտական աշխատանքները եւ խօսողների թիւը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ յուլիսի 10-ին բնակչութեան համաշխարհային օրւան ընդառաջ այս մասին յայտնել է սոցիոլոգ Ահարոն Ադիբէկեանը: 

«11 մլն. հայերի 87 տոկոսն ապրում է 6 երկրում, այսինքն՝ համաչափ տարածւած է ամբողջ աշխարհում: Քիչ թւով հայեր կան 18 երկրներում՝ Դոմինիկեան Հանրապետութիւնում՝ 75 մարդ, Սւազիլենդում՝ 10 մարդ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տւեալներով՝ հայերէնով խօսում է մօտ 6-7 մլն. իրեն հայ համարող մարդ»,- ասել է Ադիբէկեանը: 

Նրա խօսքով՝ վերջին 10 տարիներին Հայաստանում ամէն տարի ծնւում է մոտ 40 հազար երեխայ: Սակայն եթէ նախկինում Հայաստանում քաղաքաբնակները նախատեսում էին ունենալ 2-3 երեխայ, իսկ գիւղաբնակները՝ 3-4, ապա այժմ թիւը կրճատվել է՝ դառնալով 1-2: Հայաստանում 5-ից աւելի երեխայ ունի կանանց 1.3 տոկոսը: Ծնելիութեան անկման պատճառը կանանց եւ տղամարդկանց ամուսնութեան տարիքի բարձրացումն է՝ մօտ 30 տարեկան: Սակայն Ռուսաստանում հայ կինը ծնելիութեամբ 2-րդն է` չեչեններից յետոյ: Ապահարզանների թիւը Հայաստանում մնացել է նոյնը: 

«ՄԱԿ-ն ունի կրճատւող, կայուն եւ աճող ազգերի ցուցակ: 2014-ին հայերը յայտնվել էին կրճատւող ազգերի ցուցակում: Սակայն յետոյ, երբ նրանք տեղեկացան, որ հայեր կան շուրջ 105 երկրում, մենք մտանք յաւերժ ազգերի ցուցակի մէջ»,- եզրափակել է Ադիբեկեանը: 

Յուլիսի 11-ը ամբողջ աշխարհում նշւում է որպէս երկրագնդի բնակչութեան օր: Տօնի համար հիմք են եղել բնակչութեան թւի մասին ՄԱԿ-ի տւեալները, համաձայն որոնց`1987-ի յուլիսի 11-ին աշխարհի բնակչութիւնը հատել է 5 միլիարդի սահմանագիծը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։