Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 12 Յուլիսի 2017 08:30

Յայտնի են ներգաղթեալների համար լաւագոյն երկրները

Սկանդինաւեան երկրները` Շւեդիան, Նորւեգիան, Ֆինլանդիան եւ Դանիան, տեղ են գտել առաջատար տասնեակում, ինչը պայմանաւորւած է այս երկրներում տնտեսութեան բարենպաստ պայմաններով եւ եկամտի հաւասարութեան քաղաքականութեամբ: 

«alikonline.ir» - Շւեդիան ճանաչւել է աշխարհի լաւագոյն երկիրը փախստականների համար: 

«tert.am»-ի հաղորդմամբ` այս մասին են վկայում «U.S. News & World Report» կազմակերպութեան կողմից իրականացւած ամենամեայ ուսումնասիրութեան արդիւնքները: 

Հարցման արդիւնքում երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրել են Կանադան եւ Շւէյցարիան` համապատասխանաբար: Վարկանշային աղիւսակը կազմւել է հարցման 21 հազար մասնակցի կարծիքների հիման վրայ, որոնք գնահատել են տարբեր երկրներում տիրող տնտեսական իրավիճակն ու դրանց գրաւչութիւնը ներգաղթեալների ինտեգրման հնարաւորութիւնների տեսանկիւնից: 

Սկանդինաւեան երկրները` Շւեդիան, Նորւեգիան, Ֆինլանդիան եւ Դանիան, տեղ են գտել առաջատար տասնեակում, ինչը պայմանաւորւած է այս երկրներում տնտեսութեան բարենպաստ պայմաններով եւ եկամտի հաւասարութեան քաղաքականութեամբ: 

Առաջին տասնեակում տեղ են գտել նաեւ Աւստրալիան, Գերմանիան, ԱՄՆ-ն եւ Հոլանդիան:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։