Հա

Հասարակական

Հինգշաբթի, 13 Յուլիսի 2017 12:10

Աշխարհի բնակչութեան 60 տոկոսը զրկւած է մաքուր ըմպելի ջրից

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) չորեքշաբթի օրը հրապարակւած զեկոյցում յայտարարել է, որ աշխարհի բնակչութեան շուրջ 60 տոկոսը հասանելիութիւն չունի ըմպելի առողջ ջրին:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) չորեքշաբթի օրը հրապարակւած զեկոյցում յայտարարել է, որ աշխարհի բնակչութեան շուրջ 60 տոկոսը հասանելիութիւն չունի ըմպելի առողջ ջրին: Գրում է «parstoday.com»-ը:

ԱՀԿ-ն այդ զեկոյցում անդամ երկրներին կոչ է արել աշխարհում մաքուր ջրի ապահովման ուղղութեամբ առաւել ջանք գործադրել: 

«Աշխարհում մաքուր ջրին հասանելիութիւնը չպէտք է աշխարհի ֆինանսապէս բարեկեցիկ համարւող եւ կամ քաղաքային տարածքներում բնակւող բնակչութեան մի մասի մենաշնորհը լինի»,- ասւած է ԱՀԿ-ի զեկոյցում: 

Զեկոյցում նաեւ նշւած է, որ կատարւած հետազօտութիւնների արդիւնքների համաձայն՝ այս պահին Աֆրիկայի հարաւի բնակչութեան 15, իսկ Ասիայի արեւմուտքում ու Աֆրիկայի հիւսիսում բնակւող մարդկանց շուրջ 76 տոկոսը զրկւած է առողջապահութեան հետ կապւած հնարաւորութիւններից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։