Հա

Հասարակական

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %15 %340 %2017 %11:%Հլս

Գիտնականներ. «Երկար աշխատանքային օրը յանգեցնում է առիթմիայի»

Գիտնականների միջազգային թիմի իրականացրած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ 55 ժամից աւելի տեւող աշխատանքային շաբաթը կարող է յանգեցնել առիթմիայի առաջացման:

«alikonline.ir» - Գիտնականների միջազգային թիմի իրականացրած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ 55 ժամից աւելի տեւող աշխատանքային շաբաթը կարող է յանգեցնել առիթմիայի առաջացման: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս փոխանցում է «BBC»-ն՝ մէջբերելով Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագէտների գլխաւորութեամբ իրականացւած հետազօտութեան ադիւնքները, առիթմիան սրտի ռիթմի խանգարման ամենատարածւած ձեւերից մէկն է, որը կարող է յանգեցնել ուղեղի կաթւածի:

Գիտնականները վերլուծել են շուրջ 85 հազար աշխատակցի առողջական վիճակը, որոնց միջին տարիքը կազմել է 43.4 տարեկան: Նրանցից որեւէ մէկը առիթմիա չի ունեցել փորձի մեկնարկին:

Փորձի մասնակիցներին գիտնականները հետեւել են 10 տարւայ ընթացքում` ուսումնասիրելով նաեւ նրանց հիւանդութեան պատմութիւնը:

Հաշւի առնելով այնպիսի գործօններ, ինչպիսիք են տարիքը, սեռը, սոցիալական եւ տնտեսական իրավիճակը` պարզւել է, որ շաբաթական 55 ժամից աւելի աշխատողների մօտ (մասնակիցների 5%-ը) առիթմիա ձեռք բերելու վտանգը 1.5 անգամ աւելի մեծ է, քան շաբաթական 35-40 ժամ աշխատողների մօտ (մասնակիցների 63%-ը):

اخبار مرتبط

  • Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը
    Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը

    Սրտի ամերիկեան ասոցիացիայի գիտնականները յայտնել են 6 պատճառ, որոնք ազդում են զարկերակային ճնշման բարձրացման վրայ:

  • Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը
    Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը

    Բոլորս, հաւանաբար, լսել ենք պատմութիւններ այն մասին, թէ որքան վտանգաւոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդեօք այդքան վտանգաւո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թէ օրգանիզմում ինչ է յատկապէս տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիւ, մաստակ է կուլ տալիս: 

  • Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը
    Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը

    Անգլիայի Սուրէյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մօտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպէս կոչւած «բուեր»), աւելի մեծ է վաղաժամ մահւան վտանգը շուտ արթնացող «արտոյտների» համեմատութեամբ:

  • Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից
    Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից

    Հատապտուղները վաղուց ի վեր դասւում են աշխարհում ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով եւ պոլիֆենոլներով, որոնք օգտակար են մարսողական համակարգին եւ օգնում են նիհարելուն: «University of Eastern Finland»-ի գիտնականներն այժմ յայտնաբերել են հատապտուղների հակաքաղցկեղային յատկութիւնները: 

  • Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»
    Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»

    Արտաժամեայ աշխատանքը առողջութիւնը լրջօրէն վնասում է, աւելին՝ այն բացասաբար է անդրադառնում աշխատանքի որակի վրայ: Այս մասին նշւած է մի շարք նոր հետազօտութիւններում, որոնք հրապարակւել են վերջին ամիսների ընթացքում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։