Հա

Հասարակական

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 12:40

Նոբէլեան մրցանակակիր Ջէյմզ Վաթսոնը պատմել է, որ իր մեդալը վաճառել է այլ գիտնականներին օգնելու համար

Յայտնի գիտնական, Նոբէլեան մրցանակակիր Ջէյմզ Վաթսոնը պատմել է, թէ ինչու է երեք տարի առաջ վաճառել իր Նոբէլեան մրցանակը: 

«alikonline.ir» - Յայտնի գիտնական, Նոբէլեան մրցանակակիր Ջէյմզ Վաթսոնը պատմել է, թէ ինչու է երեք տարի առաջ վաճառել իր Նոբէլեան մրցանակը: 

Ջէյմզ Վաթսոնը համարւում է ժամանակակից կենսաբանութեան եւ գենետիկայի հիմնադիրներից մէկը։ 1953 թւականին նա Ֆրենսիս Կրիկի եւ Մորիս Վիլքինսի հետ բացայայտել է ԴՆԹ մոլեկուլի կառուցւածքը։ Աելի ուշ նա իրականացրել է մոլեկուլային կենսաբանութեան մէջ մի շարք կարեւոր յայտնագործութիւններ։ Գրում է «tert.am»-ը: 

2014 թւականին Վաթսոնն աճուրդի էր հանել իր մեդալը։ Ամերիկացի գենետիկը վաճառել էր մեդալն ի նշան իրեն ուղղւած քննադատութիւնների դէմ բողոքի, որոնք հնչում էին արեւմտեան լրատվամիջոցների ու գիտական շրջանակների կողմից։ Մեդալը գնել էր ռուսաստանցի գործարար Ալիշէր Ուսմանովը՝ աւելի քան 4 մլն. դոլարով, եւ այն վերադարձրել գիտնականին։ Գիտնականն ասել է, որ այդ քայլին է գնացել աշխարհի միւս գիտնականներին օգնելու համար: 

«Իմ գլխաւոր նպատակն այս գործում այն էր, որ ես առաւելագոյն կերպով կարողանամ օգնել գիտութեանն ու մինչեւ իմ մահը հասցնեմ բաժանել այն գումարը, որ դեռ իմ տնօրինութեան տակ է: Այլ բաների մասին ես խօսել չեմ ցանկանում», - ասել է լեգենդար գիտնականը: 

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ու ամերիկացիները յաճախ ցանկանում են լուծել անլուծելի հարցեր եւ հրաժարւում են տեսնել մարդկանց միջեւ եղած տարբերութիւնը: 

Վաթսոնը նաեւ նշել է, որ երբ կապիտալիզմը մուտք է գործում գիտութիւն՝ գիտութիւնը մահանում է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։