Հա

Հասարակական

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 15:10

Մահացել է Մարիամ Միրզախանին

Այսօր՝ յուլիսի 15-ին, ԱՄՆ-ի հիւանդանոցներից մէկում մահացել է իրանցի ճանաչւած մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին:

«alikonline.ir» - Այսօր՝ յուլիսի 15-ին, ԱՄՆ-ի հիւանդանոցներից մէկում մահացել է իրանցի ճանաչւած մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին:

Մարիամ Միրզախանին ծնւել էր 1977 թւականին Թեհրանում: 1994 եւ 1995 թթ. Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադաների ոսկէ մեդալակիր էր: 1999 թւականին աւարտել էր Թեհրանի «Շարիֆ» համալսարանի մաթեմատիկայի ճիւղը, իսկ 2004 թւկանին «Հարւարդ» համալսարանից ստացել էր մաթեմատիկական գիտութիւնների դոկտորի կոչում:

Նա առաջին իրանցին եւ առաջին կին մաթեմատիկոսն էր, ով 2014 թւականին արժանացաւ «Fields» մեդալի, որը համարւում է մաթեմատիկական գիտութիւնների նոբելեան մրցանակը:

Մարիամ Միրզախանին «Ստանֆորդ» համալսարանի դասախօս էր:

2013 թւականից սկսեալ նա տառապում էր քաղցկեղից:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։