Հա

Հասարակական

Կիրակի, 16 Յուլիսի 2017 10:30

Երեւանի «Ձմերուկ»-ի փառատօնն արդէն 5 տարեկան է

«Երեւանեան ամառ» միջոցառումների շրջանակում արդէն հինգերորդ տարին անընդմէջ իր ուրոյն տեղն է գտնում «Ձմերուկ»-ի փառատօնը:

«alikonline.ir» - «Երեւանեան ամառ» միջոցառումների շրջանակում արդէն հինգերորդ տարին անընդմէջ իր ուրոյն տեղն է գտնում «Ձմերուկ»-ի փառատօնը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` Երեւանի սրտում` Կարապի լճի շրջակայքում, ամենուր մեծաքանակ ձմերուկներ էին, թէ՛ քանդակների տեսքով, թէ՛ ուղղակի կտրատւած համտեսի համար:

Տեղադրւած էր 12 տաղաւար, որոնցից ամէն մէկը ներկայացնում էին Երեւանի 12 վարչական շրջանները:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւաւորման եւ գովազդի վարչութեան պետ Արազ Բաղդասարեանն, իր խօսքն ուղղելով ներկաներին, նշեց, որ դեռեւս 5 տարի առաջ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի նախաձեռնութեամբ սկիզբ դրւեց ամառային միջոցառումների` «Երեւանեան ամառ» անւանմամբ: ««Ձմերուկ»-ի փառատօնը նախագծի ծրագրերից մէկն է եւ մենք, այսքան մարդ տեսնելով, կարող ենք ասել, որ այն կայացած փառատօն է, եւ 5-րդ յոբելեանական տարին նշում ենք շատ մեծ շուքով»,- նշեց Բաղդասարեանը եւ պաշտօնապէս ազդարարեց փառատօնի բացումը:

Միջոցառման ընթացքում կայացան տարբեր մրցոյթներ, յաղթողները ստացան մրցանակներ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։