Հա

Հասարակական

Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 08:50

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերն աղքատների համար տներ է կառուցում

Միացեալ Նահանգների նախագահ Ջիմի Քարթերը ջրազրկման պատճառով հիւանդանոց տեղափոխւելուց, այնուհետեւ դուրս գրւելուց յետոյ վերադարձել է շինարարական հրապարակ, որտեղ աղքատների համար տները են կառուցւում: 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Ջիմի Քարթերը ջրազրկման պատճառով հիւանդանոց տեղափոխւելուց, այնուհետեւ դուրս գրւելուց յետոյ վերադարձել է շինարարական հրապարակ, որտեղ աղքատների համար տները են կառուցւում: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Independent»-ը, 92-ամեայ նախկին ղեկավարը կանադական Վինիփէգ քաղաքում մասնակցել է ընթացող շինարարական աշխատանքներին:

Աղբիւրը մանրամասնում է, որ Միացեալ Նահանգների 34-րդ նախագահն 89-ամեայ կնոջ՝ Ռոզալին Քարթերի հետ որպէս կամաւոր գրանցւել է «Habitat for Humanity» բարեգործական ծրագրում, որը տներ է կառուցում կարիքաւորների համար:

Յայտնի է, որ Քարթերը նախագահել է 1977-1981թթ.: Դեմոկրատ նախագահին պաշտօնում փոխարինել է Ռոնալդ Ռէյգանը:

Աղբիւրը նկատում է, որ իր ակտիւ մարդասիրական գործունէութեան շնորհիւ Քարթերը համարւում է ԱՄՆ ամենասիրւած ու յարգւած նախագահներից մէկը: 2002 թ. նա արժանացել է հեղինակաւոր Նոբէլեան մրցանակի՝ կատարած մարդասիրական աշխատանքի համար:

Յարակից Հրապարակումներ

  • Կայսերական խմբավարին նահանջի փողը (ԲՐԵԶԻՆՍԿԻԻ ՆՈՐ ՄՕՏԵՑՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ)
    Կայսերական խմբավարին նահանջի փողը (ԲՐԵԶԻՆՍԿԻԻ ՆՈՐ ՄՕՏԵՑՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ)

    Բոլորս ալ գիտենք, թէ Բրեզինսկի գլխաւոր ճարտարապետն էր Աֆղանստանի մէջ Խորհրդային Միութեան դէմ մղւած այն մաշումի պատերազմին, որուն հետեւանքները մինչեւ այսօր շատ ծանր կը կշռեն համաշխարհային ներկայ քաղաքական զարգացումներուն վրայ: Նաեւ բացայայտ իրողութիւն է, որ Քլինթոնէն ետք, ամերիկեան իրարայաջորդ վարչակազմերը գործեցին Բրեզինսկիի տեսութեան կամ առաջադրանքի գծած ուղիներով:

  • «Indiegogo». Միջոցների հաւաքագրում՝ Հայոց Ցեղասպանութեան նոր ֆիլմի համար
    «Indiegogo». Միջոցների հաւաքագրում՝ Հայոց Ցեղասպանութեան նոր ֆիլմի համար

    «Ծղօտէ տիկնիկներ»՝ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող թեմայով նոր ֆիլմի հեղինակները «Indiegogo» կայքում կինոժապաւէնի արտադրութեան եւ թողարկման համար անհրաժեշտ միջոցների հաւաքագրման արշաւ են սկսել:
    Հեղինակները նշում են, որ այս ֆիլմին աջակցութիւն ցուցաբերելով իւրաքանչիւր ոք համաշխարհային շարժման մասնակից կը դառնայ, ովքեր արթնացնում են 1.5 միլիոն հայերի պատմութիւնը:

  • Կաւէ գանձարկղ կոտրելու համախմբում
    Կաւէ գանձարկղ կոտրելու համախմբում

    Բեհնամ Դահեշփուրի անւան բարեգործական կազմակերպութիւնից տեղեկանում ենք, որ եկող ուրբաթ՝ 2013 թ. հոկտ. 4-ին երկրի սիրւած արւեստագէտների մասնակցութեամբ եւ ուրախ մթնոլորտում կայանալու է կաւէ գանձանակ կոտրելու առաջին տօնախմբութիւնը՝ բարեգործական նպատակներով: Այս միջոցառման անակնկալներից մէկն էլ այն է, որ մասնակիցները կարող են գանձանակները ներկել՝ իրենց ճաշակով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։