Հա

Հասարակական

19/07/2017

Հայ պատանիները ռոբոտաշինութեան միջազգային օլիմպիական խաղերում բրոնզէ մեդալ են շահել

Վաշինգտոնում ռոբոտաշինութեան միջազգային օլիմպիական «FIRST Global» խաղերում Հայաստանը ներկայացնող թիմը զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզէ մեդալի: 

«alikonline.ir» - Վաշինգտոնում ռոբոտաշինութեան միջազգային օլիմպիական «FIRST Global» խաղերում Հայաստանը ներկայացնող թիմը զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզէ մեդալի: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ռոբոտաշինութեան միջազգային օլիմպիական խաղերին մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրից: Հայաստանը ներկայացնում էին «Թումօ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները:

Այս տարի խաղերի մասնակիցներին առաջադրանք էր տրւած նախագծել իրենց ռոբոտին, որը կը կարողանայ իրականացնել մի շարք ինժեներական խնդիրներ՝ կապւած «մաքուր ջրի հասանելիութիւն ունենալու» հետ, ինչպէս նաեւ կը կարողանայ համագործակցել ռոբոտների միջազգային դաշինքների հետ:

Հայաստանի մասնակիցները զիջեցին միայն Եւրոպայի հաւաքական թիմին եւ Լեհաստանի թիմին։ Թիմի անդամներն են 14-18 տարեկան թումօցիներ Լեւոն Բալագեոզեանը, Մարիա Տէր-Մինասեանը, Դաւիթ Յովհաննիսեանը, Տիգրան Կիրակոսեանը, Արամ Մադանցեանը, Լիլիթ եւ Աշոտ Թառումեանները եւ նրանց ղեկավար, «Թումօ»-ի ռոբոտաշինութեան դասընթացավար Հայկ Ոսկանեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։