Հա

Հասարակական

23/07/2017 - 11:40

Երեւանում ջրցան մեքենաների շքերթ է անցկացւել՝ նւիրւած Վարդավառի տօնին

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանեան ամառ 2017» եռամսեայ միջոցառումների ծրագրով մայրաքաղաքում կազմակերպւում են Վարդավառի տօնին նւիրւած բազմաթիւ միջոցառումներ:

«alikonline.ir» - Երեւանի քաղաքապետարանի «Երեւանեան ամառ 2017» եռամսեայ միջոցառումների ծրագրով մայրաքաղաքում կազմակերպւում են Վարդավառի տօնին նւիրւած բազմաթիւ միջոցառումներ: Գրում է «tert.am»-ը վկայակոչելով Երեւանի քաղաքապետարանի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեանը: 

Վաղ առաւօտեան Երեւանի կենտրոնական փողոցներում տեղի է ունեցել «Սանիթեք» ընկերութեան տօնական զարդարւած ջրցան մեքենաների շքերթ: Ջրցան մեքենաները կը շրջեն նաեւ ՀՀ մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում եւ փողոցներում՝ անհրաժեշտ ծաւալով ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին: 

Յիշեցնենք նաեւ, որ ողջ օրւայ ընթացքում տօնական միջոցառումներ կը կազմակերպւեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։