Հա

Հասարակական

Հինգշաբթի, 27 Յուլիսի 2017 08:20

Մեծ Բրիտանիան 2040 թւականից կարգելի բենզինային եւ դիզելային շարժիչներով մեքենաների վաճառքը

Մեծ Բրիտանիայի իշխանութիւնները պատրաստւում են 2040 թւականից դիզելային եւ բենզինային շարժիչներով նոր աւտոմեքենաների վաճառքի արգելք սահմանել: 

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի իշխանութիւնները պատրաստւում են 2040 թւականից դիզելային եւ բենզինային շարժիչներով նոր աւտոմեքենաների վաճառքի արգելք սահմանել: Ըստ «tert.am»-ի՝ յայտարարել է շրջակայ միջավայրի նախարար Մայքըլ Գոուվը: 

Գոուվը նշել է, որ նախատեսւում է դրանից տասը տարի անց ընդհանրապէս փողոցներն ազատել այդ աւտոմեքենաներից: 

Նախարարը նաեւ ենթադրութիւն է յայտնել, որ որոշ շրջաններում, որտեղ օդն առաւել աղտոտւած է, շահագործման արգելքը կարող է է՛լ աւելի վաղ սահմանւել: 

Արգելքը վերաբերելու է նաեւ հիբրիդային շարժիչներով՝ ինչպէս էլեկտրաշարժիչ, այնպէս էլ ներքին այրման շարժիչ ունեցող աւտոմեքենաներին: 

Աւելի վաղ հաղորդւել է, որ Աթենքի, Մեխիկոյի, Մադրիդի եւ Փարիզի քաղաքապետերը պայմանաւորւել են, որ մինչեւ 2025 թւականը կարգելէն դիզելային շարժիչներով աւտոմեքենաներն ու բեռնատարները: 

Վերջին շրջանում դիզելային շարժիչներով աւտոմեքենաները ենթարկւում են քննադատութեան՝ օդի որակին եւ մարդկանց առողջութեանը հասցրած վնասի պատճառով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։