Հա

Հասարակական

31/07/2017 - 13:30

Մարիա, Նարէ, Դաւիթ, Նարեկ. Հայաստանում նորածիններին ամենաշատը տրւող անունների ցանկը

Հայաստանում այս տարի նորածիններին տրւող անունների ցանկում աղջիկների դէպքում առաջատար են Մարիա, Նարէ անունները: Տղաների շրջանում տարածւած անուններն են Դաւիթը, Նարեկը, Տիգրանը, Հայկը, Ալեքսը, Գոռը, Մարկը, Սամուէլը, Արան, Արթուրը:

«alikonline.ir» - Հայաստանում այս տարի նորածիններին տրւող անունների ցանկում աղջիկների դէպքում առաջատար են Մարիա, Նարէ անունները: Ամենաշատը տրւող անունների ցանկում են նաեւ Մանէն, Մարին, Մարիամը, Անին, Անահիտը, Անգելինան, Էլէնը, Միլենան: Այս մասին «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում նշել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայութեան մարդահամարի եւ ժողովրդագրութեան բաժնի պետ Կարինէ Կոյումջեանը:

Տղաների շրջանում տարածւած անուններն են Դաւիթը, Նարեկը, Տիգրանը, Հայկը, Ալեքսը, Գոռը, Մարկը, Սամուէլը, Արան, Արթուրը:

Ընթացիկ տարւայ առաջին կիսամեակում Հայաստանում 100 աղջկայ դիմաց ծնւել  է 110 տղայ, ինչը նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ փոխւել է: Նախորդ տարի 100 աղջկայ դիմաց ծնւել էր 112 տղայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։