Հա

Հասարակական

01/08/2017 - 08:00

Յայտնի են լաւագոյն երկրները կանանց համար

Ամերիկացի գիտնականները անւանել են այն երկրները, որոնք համեմատաբար աւելի բարեկեցիկ են կանանց ապրելու համար: 

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները անւանել են այն երկրները, որոնք համեմատաբար աւելի բարեկեցիկ են կանանց ապրելու համար: Տեղեկացնում է «tert.am»-ը: 

Հարցումը կատարւել է 80-ից աւել երկրներում ապրող շուրջ 9 հազար կանանց շրջանում: 

Պարզւել է, որ կանանց համար ամենաբարենպաստ երկիրը Շւեդիան է, որին յաջորդում է Դանիան, ապա Նորւեգիան: 

Ամենաբարենպաստ երկրների տասնեակում են ընդգրկւել նաեւ Ֆինլանդիան, Աւստրիան, Կանադան, ինչպս նաեւ Նոր Զելանդիան եւ Աւստրալիան: 

Ուշագրաւ է, որ միեւնոյն ժամանակ կանանց համար ամենաանբարենպաստ երկրներն են համարւել Իրաքը, Թունիսը, Պակիստանն ու Բոլիւիան: 

Հարցման մասնակիցներն արել են իրենց ընտրութիւնը՝ ելնելով մի քանի չափանիշներից. կեանքի մակարդակը երկրում, բժշկութեան մակարդակն ու աշխատավարձը, որոնց վրայ կանայք կարող են յոյս դնել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։