Հա

Հասարակական

01/08/2017

Փօլ Մաքքարթնին երգ է գրել Թրամփի մասին

Անգլիացի ռաք երգիչ, «The Beatles»-ի հիմնադիրներից Փօլ Մաքքարթնին ակնարկել է շուտով նոր երգի շնորհանդէսի մասին: Փորձագէտների ենթադրութեամբ արտիստը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին է երգ  գրել: 

«alikonline.ir» - Անգլիացի ռաք երգիչ, «The Beatles»-ի հիմնադիրներից Փօլ Մաքքարթնին ակնարկել է շուտով նոր երգի շնորհանդէսի մասին: Փորձագէտների ենթադրութեամբ արտիստը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին է երգ  գրել: Տեղեկացնում է «panorama.am»-ը: 

Վերջերս Մաքքարթնին հանդիպել է Կատարողական արւեստի լիւերպուլեան ինստիտուտի ուսանողների հետ, որտեղ յայտարարել է, որ երբեմն աշխարհում իրավիճակն այնքան խելայեղ է դառնում, որին պէտք է ուշադրութիւն դարձնել ստեղծագործութեան միջոցով: Հաւանաբար նոր երգը նւիրւած կը լինի ԱՄՆ-ի առաջնորդին եւ երկրների միջեւ յարաբերութիւններին: Ներկայ պահին ստեղծագործութեան մասին որեւէ լրացուցիչ տեղեկատւթիւն չկայ: 

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա յստակ ներկայացրել է իր վերաբերմունքը ԱՄՆ-ի առաջնորդի հանդէպ: 

«Ես նրա երկրպագուն չեմ: Նա ազատութիւն է տւել Ամերիկայի այլանդակ կողմին: Մարդիկ յանկած զգացին, որ իրաւունք ունենք թշնամական մօտեցում ցուցաբերել շրջակապատին՝ ելնելով նրանց մաշկի գոյնից կամ ռասսայից: Ինձ թւում էր, որ մենք բոլորս անցել էինք այդ էտապը»,- յայտարարել էր Մաքքարթնին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։