Հա

Հասարակական

Կիրակի, 06 Օգոստոսի 2017 08:55

Տեղի է ունեցել Երևանի Հանրապետութեան հրապարակի երգող շատրւանների նոր երաժշտացանկի շնորհանդէսը

Երևանի քաղաքապետարանի «Երևանեան ամառ 2017» եռամսեայ միջոցառումների ծրագրի շրջանակում Հանրապետութեան հրապարակում տեղի է ունեցել երգող շատրւանների նոր երաժշտացանկի շնորհանդէսը, որը մեկնարկել է ֆլեշ-մոբով. ազգային եւ ժողովրդական երաժշտութեան եւ շատրւանների ռիթմիկ ջրացայտերի ներքոյ երիտասարդները ներկայացրել են պարային կատարումներ:

«alikonline.ir»- Երևանի քաղաքապետարանի «Երևանեան ամառ 2017» եռամսեայ միջոցառումների ծրագրի շրջանակում Հանրապետութեան հրապարակում տեղի է ունեցել երգող շատրւանների նոր երաժշտացանկի շնորհանդէսը, որը մեկնարկել է ֆլեշ-մոբով. ազգային եւ ժողովրդական երաժշտութեան եւ շատրւանների ռիթմիկ ջրացայտերի ներքոյ երիտասարդները ներկայացրել են պարային կատարումներ:

Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը։ Փոխանցում է «tert.am»-ը:

Միջոցառմանը ներկայ է գտնւել նաեւ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասեանը, ով նշել է, որ գունաձայնային շատրւանների նոր երաժշտացանկը կազմւել է երաժշտական տարբեր ուղղութիւններ ներկայացնող երգերից ու երաժշտութիւններից, որպէսզի հնարաւորին բաւարարի բոլոր երաժշտասէրների երաժշտական նախապատւութիւններն ու ճաշակը:

Ցանկում ներառւած են ինչպէս հայկական, այնպէս էլ արտասահմանեան բազմաժանր ստեղծագործութիւններ՝ դասականից մինչև ժամանակակից:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։