Հա

Հասարակական

Կիրակի, 06 Օգոստոսի 2017 14:06

Արցախում աւարտւեց «Թեւանիկ» խմբի կազմակերպած ձեռքի աշխատանքների դասընթացները

Արցախում աւարտւեց «Թեւանիկ» խմբի կազմակերպած ձեռքի աշխատանքների 6-օրեայ դասընթացները:

«alikonline.ir»- Արցախում աւարտւեց «Թեւանիկ» խմբի կազմակերպած ձեռքի աշխատանքների 6-օրեայ դասընթացները:

Դասընթացներն ընթացան ջերմ եւ խանդաւառ մթնոլորտում եւ ամռան տօթ եղանակն անգամ չխանգարեց, որպէսզի օրըստօրէ աւելանան մասնակիցների թիւը:

Նշենք, որ «Թեւանիկ» խումբը ձեւաւորւել է 2014 թւականին: Այն բարեսիրական աշխատանքներ է իրականացում Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում:

Խմբի աշխատանքները բաժանւում են 4 բնագաւառների.

«Թեւանիկ 1». Օժանդակել Արցախի մանկապարտէզներին, բազմազաւակ եւ կարիքաւոր ընտանիքներին: Նրանց տրամադրել հագուստներ, խաղալիքներ եւ այլ անհրաժեշտ պիտոյքներ: Օգնութիւնները նպատակային ձեւով բաժանւով են ՀՕՄ-ի Արցախի կառոյցի միջոցով:

«Թեւանիկ 2». Ոչ շահադիտական նպատակներով կազմակերպել արցախցի արւեստագէտների ստեղծագործութիւններ ցուցահանդէս-վաճառք եւ անց կացնել այդ բնագաւառին վերաբերող դասաընթացներ:

«Թեւանիկ 3». Գիւղմթերքներ արտադրող արցախցի գիւղացիներին օգնելու նպատակով կազմակերպել մեղրի եւ այլ գիւղմթերքների ոչ շահադիտական վաճառք:

«Թեւանիկ 4». Արցախեան պատերազմում զոհւածների եւ վիրաւորների ընտանիքներին պարբերաբար եւ ըստ հերթականութեան տրամադրել ֆինանսական օժանդակութիւն:

Նշենք, որ «Թեւանիկ 2» աշխատանքների շրջանակում խումբը նպատակ ունի օժանադակել ընտանիքներին, մասնաւորապէս կանաց ու ֆիզիքական խնդիրներ ունեցող անձանց, որպէսզի նրանց յաջողւի ստեղծել եկամատի կողմնակի աղբիւր եւ բարելաւել իրենց կենցաղային պայմանները: Այդ նպատակով էլ, «Թեւանիկ» խումբը երկու տարի է, ինչ համագործակցում է ՀՕՄ-ի Արցախի մասնաճիւղի, եւ այդ կառոյցի միջոցով նաեւ Բարոնուհի Քոքսի անւան վերականգնողական կենտրոնի եւ Շուշիի կերպարւեստի պետական թանգարանի հետ:

Երկու տարւայ փորձառութիւնն ապացուցել է, որ անհրաժեշտ է զարգացնել անհատների կարողութիւններն ու ունակութիւնները եւ արտադրանքները համապատասխանեցնել շուկայի պահանջարկին՝ որակի եւ գնի առումով, պահպանելով անշուշտ հայկական ուրոյն ոճն ու ձեռագիրը:

Յուլիսի 31-ից օգոստոսի 6-ը կազմակերպւած դասընթացները կոչւած էին ծառայելու հէնց այդ նպատակին: Ստեփանակերտում եւ Շուշիում կազմակերպւած դասընթացներին մասնակցել են շուրջ 60 հոգի:

Թեհրանից ժամանած մասնագէտները պարապմունքներ են անց կացրել ասեղնագործութեան, հելունագործութեան եւ կտորի վրայ աշխատելու կարողութիւնների ոլորտներում:

Ասեղնագործութեան դասընթացներն անց են կացրել Հերմինէ Բեգլարեանն ու նրա դուստրը՝ Անին: Հելունագործութիւնը՝ Արսինէ Ստեփանենաը, իսկ կտորի վրայ աշխատելու կարողութիւնները՝ Անի Զաքարեանը: Դասընթացները համադրել է Ալինա Նազարեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։