Հա

Հասարակական

Երեքշաբթի, 08 Օգոստոսի 2017 08:55

Կիսախաւար լուսինը՝ մեր երկնքում

Երէկ՝ օգորոստոսի 7-ի երեկոյեան եւ գիշերը հնարաւոր է եղել տեսնել  ստւերւած հարաւային ծայրով լուսին։ Սա լուսնի մասնակի խաւարում էր, որը  հնարաւոր է եղել դիտարկւել Ասիայի, Աֆրիկայի, Եւրոպայի երկրներում ու Աւստրալիայում

«alikonline.ir»- Երէկ՝ օգորոստոսի 7-ի երեկոյեան եւ գիշերը հնարաւոր է եղել տեսնել  ստւերւած հարաւային ծայրով լուսին։ Սա լուսնի մասնակի խաւարում էր, որը  հնարաւոր է եղել դիտարկւել Ասիայի, Աֆրիկայի, Եւրոպայի երկրներում ու Աւստրալիայում։

Լուսնի մասնակի խաւարումն Իրանի տարածքում տեղի է ունեցել ժամը 20:10-ին:

Ինչպէս նշում են աստղագէտները՝ լուսնի ամբողջական խաւարման դէպքում Լուսինն ամբողջութեամբ է անցնում Երկրի ստւերի տակ, իսկ մասնակի խաւարման դէպքում, լուսինը մտնում է միայն Երկրի կիսաստւերի մէջ:

Երէկ՝ երեկոյեան Լուսինն անցնել է երկրային ստւերի հիւսիսային մասով՝ սկաւառակի մէկ քառորդ մասով իր հարաւային ծայրով մտնելով դրա մէջ։

Լուսնի յաջորդ խաւարումը տեղի կունենայ 2018 թւականի յունւարի 18-ին: Այն լինելու է ամբողջական:

Լուսնի խաւարմանը կը յաջորդի Արեւի խաւարումը, որը տեղի կունենայ օգոստոսի 21-ին։ Արեւի գալիք խաւարումն արդեն ստացել է «Մեծ ամերիկեան» անւանումը, քանի որ խաւարման ամբողջական փուլի տեսանելիութեան գօտին անցնելու է ամբողջ Հիւսիսային Ամերիկայի տարածքով։

Լուսանկարում՝ լուսնի մասնակի խաւարումը՝ դիտւած Արաքից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։