Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 08:00

«Google»-ը աշխատանքից հեռացրել է այն աշխատակցին, որը գրել էր կանանց ու տղամարդկանց «կենսաբանական տարբերութիւնների» մասի

«Google» ընկերութիւնն աշխատանքից հեռացրել է աշխատակցին, որը ղեկավարութեանը աղմկահարոյց ծառայողական գրութիւն էր գրել «ընկերութեան գենդերային կազմի մասին»։ Այդ գրութիւնը հանգստեան օրերին տարածւել էր սոցցանցերում ու առաջացրել վրդովմունքի ալիք:

«alikonline.ir»- «Google» ընկերութիւնն աշխատանքից հեռացրել է աշխատակցին, որը ղեկավարութեանը աղմկահարոյց ծառայողական գրութիւն էր գրել «ընկերութեան գենդերային կազմի մասին»։ Այդ գրութիւնը հանգստեան օրերին տարածւել էր սոցցանցերում ու առաջացրել վրդովմունքի ալիք: Ըստ «news.am»-ի՝ յայտնել է «BBC»-ն։

Գրութեան մէջ, մասնաւորապէս, նշւած էր, որ «Google»-ում աւելի քիչ կանայք, քան տղամարդիկ են աշխատում կենսաբանական տարբերութիւնների պատճառով։  Այդ հաշւէտւութեան տեքստը հակասում է ընկերութեան վարքագծային նորմերին, գրել է գլխաւոր տնօրէն Սունդար Պիչաին ընկերութեան աշխատակիցներին ուղղւած նամակում։

Նա նաեւ յայտնել է, որ աշխատակիցը, որի անունը չեն յայտնում, ազատւել է աշխատանքից ։ Ամերիկեան լրատւամիջոցները, չնայած, յայտնել են աշխատակցի անունը՝ Ջէյմզ Դէյմոր։

Հետագայում Դէյմորը կապւել է  «Reuters» գործակալութեան հետ ու հաստատել, որ իրեն հեռացրել են աշխատանքից «գենդերային կարծրատիպեր տարածելու համար»։ Նա նաեւ յաւելել է, որ մտադիր է դատի տալ ընկերութեանը։

Ընկերութեան գենդերային կազմի մասին հաշւէտւութիւնը պարունակում էր արտայայտութիւն այն մասին , որ «տղամարդկանց ու կանանց հնարաւորութիւնները մասնակիօրէն տարբերւում են կենսաբանական պատճառներով, ու այդ տարբերութիւնները կարող են բացատրել, թէ ինչու տեխնոլոգիական ոլորտում ու ղեկավարութիւնում կանայք հաւասար չափով չեն ներկայացւած։ «Մենք պէտք է դադարենք սեռերի միջեւ տարբերութիւնները որպէս սեքսիզմ ընկալել»,- ասւում է գրութեան մէջ, որը առաջացրել էր վրդովմունքի փոթորիկ։ 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։