Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 08:29

Յայտնի ամերիկեան հաղորդավարը որոշել է հարցազրոյց վերցնել Հիւսիսային Կորէայի առաջնորդից

Ամերիկեան հեռուստահաղորդավար Դէյւիդ Լեթերմանը նախատեսում է հարցազրոյց վերցնել Հիւսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ընից եւ Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից: Ըստ «tert.am»-ի՝ նա ասել է այս մասին «The Hollywood Reporter» ամսագրին տւած հարցազրոյցում:

«alikonline.ir»- Ամերիկեան հեռուստահաղորդավար Դէյւիդ Լեթերմանը նախատեսում է հարցազրոյց վերցնել Հիւսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ընից եւ Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից: Ըստ «tert.am»-ի՝ նա ասել է այս մասին «The Hollywood Reporter» ամսագրին տւած հարցազրոյցում:
«Ես ուզում եմ խօսել Կիմ Չեն Ընի հետ, քանի որ, ինչպէս տեսանք, նա ստեղծել է փոքրիկ միջուկային մարտագլխիկ, որը կարող է տեղադրել հրթիռների վրայ», - ասել է Լեթերմանը՝ կատակելով, որ իրեն նաեւ հետաքրքրում է Հիւսիսային Կորէայի առաջնորդի սանրւածքը:
«Նրանք ունեն հրթիռներ, որոնք ունակ են հասցնել մինչ Չիկագօ: Մենք պատերազմի մէջ ենք այդ մարդու հետ», - ասել է Լեթերմանը եւ յայտարարել, որ վերադառնալու է հեռուստատեսութիւն 2018 թւականին՝ երկու տարւայ հանգստից յետոյ:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։