Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 08:11

Հարրի Փոթերի մասին գրքերն ու ֆիլմերը ստիպում են աւելի յաճախ մտածել մահւան մասին

Սոլսբերի համալսարանի հետազօտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր յաճախ են մտածում մահւան մասին, յաճախ են վերընթերցում Հարրի Փոթէրի մասին գրքերը կամ դիտում ֆիլմերը։ Հնարաւոր է, որ այդ գրքերն ու ֆիլմերն օգնում են պայքարել մահւան վախի դէմ։

«alikonline.ir»- Սոլսբէրի համալսարանի հետազօտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր յաճախ են մտածում մահւան մասին, յաճախ են վերընթերցում Հարրի Փոթէրի մասին գրքերը կամ դիտում ֆիլմերը։ Հնարաւոր է, որ այդ գրքերն ու ֆիլմերն օգնում են պայքարել մահւան վախի դէմ։ Հետազօտութեանը մասնակցել է 400 ուսանող:  Գրում է «tert.am»-ը:

Կամաւորներին հարցրել են, թէ քանի անգամ են նրանք վերընթերցել  Հարրի Փոթէրի մասին գրքերից իւրաքանչիւրը ու դիտել ֆիլմերից իւրաքանչիւրը։ Նաեւ մասնակիցները յայտնել են, թէ որքան յաճախ են մտածել մահւան մասին։ Հետազօտութիւնը ցոյց է տւել՝ կամաւորները, որոնք առնւազն 9 անգամ վերընթերցել են Հարրի Փոթէրի մասին գրքերը ու առնւազն 30 անգամ դիտել ֆիլմերը, կարծում էին, որ մահը կարեւոր դեր է կատարում այդ պատմութեան մէջ։

Բացի դրանից՝ այդ մասնակիցները աւելի յաճախ էին մտածում մահւան մասին ու մտահոգւում այդ մտքերի պատճառով։ Նաեւ մասնագէտները պարզել են, կամաւորները, ովքեր գրքերը կարդացել են դժւարութիւնները յաղթահարելու համար, աւելի լաւ էին ծանօթ մահւան հետ, քան այն մասնակիցները, որոնց համար այդ գրքերը սովորական ժամանց էին։

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։