Հա

Հասարակական

Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 13:40

«Կանգ չառնե՛լ երբեք». հարցազրոյց Էւիթա Առաքելեանի հետ

Օրեր առաջ հրապարակւեց Իրանի պետական համալսարանների մուտքի քննութիւնների արդիւնքը, որոնց լաւագոյնների թւում էր իրանահայ աշակերտուհի Էւիթա Առաքելեանը: Նա արւեստի բաժնում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

«alikonline.ir»- Մեր օրերում կրթութեան որակի բարձրացման խնդիրները կապւած են լուրջ հիմնահարցերի հետ, ոմանք խնդիրները կապում են կրթութեան ֆինանսաւորման համակարգի,  ուսուցման պլանի ու նմանատիպ բազմաթիւ հարցերի հետ, որոնց թւարկումը երկար կարելի է շարունակել:  

Իսկ մենք շատ յաճախ բողոքում ենք կրթական համակարգում տեղի ունեցող այս կամ այն գործընթացներից ու փոփոխութիւններից, բայց ինքներս լինելով այդ համակարգի անբաժան մասնիկը, եւ այդ գործընթացի հիմնական կրողը, անտարբերութեամբ նայում ենք կողքից, մեզ վրայ վերցնելով կատարողի,այլ, ոչ թէ նախաձեռնողի դերը:

Իսկ ես հաւատում եմ, եթէ  յաճախ չդիմենք զարդուղի ճանապարհների ու գնահատենք միայն գիտելիքը, ապա կը բարձրանայ ե՛ւ կրթութեան , ե՛ւ դրա հանդէպ հաւատը:

Օրեր առաջ հրապարակւեց Իրանի պետական համալսարանների մուտքի քննութիւնների արդիւնքը, որոնց լաւագոյնների թւում էր իրանահայ աշակերտուհի Էւիթա Առաքելեանը: Նա արւեստի բաժնում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: «alikonline.ir»-ը զրուցել է Էւիթա Առաքելեանի եւ նրա հօր՝  դոկտ. Կարէն Առաքելեանի հետ:

 

Էւիթան իր յաջողութեան մասին առաջինը իմացել է Իրանի ռադիո-հեռուստաընկերութեան հաղորդավարի միջոցով. «Կիրակի առաւօտեան հեռախօսը զանգահարեց»,-պատմում է նա, «Դուք զբաղեցրել էք կոնկուրսի երկրորդ հորիզոնականը»: Մի պահ ամէն ինչ կանգ առաւ, մի պահ վերյիշում էի իմ անցած ուղղին: Ուրախութեանս սահման չկար:  Ինձ հետ խօսում էր Իրանի ռադիո-հեռուստաընկերութեան հաղորդավարը»:

Էւիթա Առաքելեանը, ծնւել է 1999 թւականին, մանկապարտէզը, տարրականը, ուղեցոյցը եւ միջնակարգը աւարտել է «Մարիամ» հաստատութիւնում: Միջնակարգն աւարտելուն պէս յաճախել է «Միդիա» ուսումնարան:

Էւիթան գրքերի սիրահար է,  նա պատմական գրքերի լայն ընտրանի ունի, 10 տարեկանից նւագել է ջութակ եւ սիրում է դասական երաժշտութիւն: Նա երազում է ջութակահար դառնալու մասին եւ լրջօրէն զբաղւում է երաժշտութեամբ:

«Կոնկուրսում յաջողելու համար շատ աշխատել է պէտք, իսկ դրան զուգահեռ պէտք է յաղթահարել սթրեսը, որը մարդու օրգանիզմի պատասխանն է բացասական զգացումներին, գերլարւածութեանն ու վախին: Իսկ այս ամէնն ի յայտ են գալիս քննութեան պահին, բայց դա յաղթահարելի է: Օրինակ կարելի է սթրես առաջացնող գործօններից հեռանալ եւ միայն կենտրոնանալ դասերի վրայ: Իսկ ինչ վերաբերւում է քննութեանը, այդ ժամանակ սկսէք տիրապետել ձեզ, ինքնամոտիւացէք ու այդ դէպքում վստահ եղէք, որ արել էք ամէն հնարաւորն ու հիմա միայն կենտոնանալ է պէտք»,- ասում է Էւիթան:

 

Էւիթա, դու մէկ տարի անընդմէջ աշխատել ես քո նպատակին հասնելու համար: Եղե՞լ են արդեօք պահեր երբ յուսահատւէլ ես, եւ ինչն էր օգնում քեզ այդ պահերին,- հարցնում եմ նրան:

«Այո ես շատ եմ աշխատել այդ ուղղութեամբ: Անգամ եղել են այնպիսի օրեր երբ սովորել եմ մինչեւ 15 ժամ: Իւրաքանչիւրիս մօտ եղել են եւ կան այնպիսի օրեր, երբ յուսահատւում ենք, չի կարող եւ չպէտք է կանգ առնելու պատճառ դառնայ:

Երբ մտածում էի իմ անցած ուղու մասին հէնց դա էլ գօտեպնդում էր ինձ, ուժ ու եռանդ էր տալիս: Ինձ մտահոգում էր միայն մէկ բան. չանեմ այն ամէնը ինչ հնարաւոր է»,-  ասում  է յաջողակա աշակերտուհին:

 

Յաճախելով հայկական դպրոց, դու ստացել ես որակեալ կրթութիւն եւ փայլուն արդիւնք՝ հէնց քո աշխատասիրութեան շնորհիւ, ըստ իս՝ որակն աշխատանքի արդիւնք է, բացթողումների վերանայում ու բարելաւում: իսկ ինչո՞ ւ ընտրեցիր հէնց հայկական դպրոցը:

«Այո՛ հէնց այդպէս է: Ինձ շատ է մտահոգում այն փաստը որ, մեր հայկական դպրոցների աշակերտութեան թիւը նոսրանում է: Հայկական դպրոցը ինձ տալիս էր այն ամէնը, ինչն հարկաւոր էր ինձ՝ յաջողութեան համար: Ես շատ շնորհակալ եմ դպրոցին այդ ամէնի համար: Սէրը եւ աշխատասիրութիւնը յաջողութեան հիմնական երաշխիքներն են: Ամէն մարդ ինքն է որոշում որակեալ աշխատանքի գործօնը, մենք ամէն ինչ ունենք լաւ արդիւնքների հասնելու համար, ուստի մեզ մնում է միայն տքնաջան աշխատել:

Ես շեշտակի ուշադրութիւն էի դարձնում մաարեֆ դասին: Հէնց դա էլ կոնկուրսի յաջողութեան կարեւորագոյն կէտերից է, որն անհրաժեշտ է կարեւորել: Այդ դասը մեր՝ հայերիս համար կարող է յաջողութեան բանալի դառնալ, ի միջայլոց մեր՝ փոքրամասնութիւնների համար նախատեսւած մաարեֆը շատ աւելի հեշտ է սովորելը: Ինձ մաարեֆ սովորել օգնեց պրն. Մարզբանը: Պէտք է խնդրեմ բոլոր այն աշակերտներին, ովքեր պատրաստւում են հալամսարանի մուտքի քննութիւնների համար, այս առարկային առանձնակի ուշադրութիւն դարձնել:

Մեզ յաճախ յուզում է մեր ազգութեան հարցը, որը հնարաւոր է խանգարի: Իրականում այդպէս չէ, կարեւորըոր աշխատելն է: Կրկնեմ, եւս մէկ անգամ. աշխատել ու նորից աշխատել»:

 

Ի՞նչ խորհուրդ կը տաս քո համատարիքներին:

«Յաճախ մարդիկ ունենում են շատ նպատակներ, նրանք ցանկանում են միանգամից հասնել ցանկալի արդիւնքի: Իմ կարծիքով, նպատակին հասնելու համար անհրաժեշտ է շատ աշխատել եւ քայլ առ քայլ մօտենալ «թիրախին»: Նաեւ անհրաժեշտ է դէպի նպատակը տանող յստակ ծրագիր ունենալ: Փորձէք դասակարգել ձեր նպատակները ըստ նախապատւութեան ու կենտրոնացէք մէկին հասնելու վրայ:

 

Էւիթայի հայրը՝ դոկտ.Կարէնը, ով դստեր խօսքերով շատ է հովանաւորել իրեն մեզ մի խորհուրդ տւեց. «Մեզ՝ հայերիս յաճախ յուզում է այն միտքը, որ նմանատիպ մրցակցութիւններում չենք կարող յաջողել հայ լինելու պատճառով, բայց պէտք է ասեմ որ այդպէս չէ: Եթէ Էւիթային յաջողւեց, ապա միւսների համար էլ նոյնպէս կարող է լինել, եթէ, իհարկէ, նրանք ունենան կամքի ուժ: Ապա պէտք է գիտակցեն, որ այն ապարդիւն չվատնեն ու կենտրոնան իրենց նպատակներին հասնելու վրայ: Իմ կարծիքով, մեր հայ աշակերտները պէտք է սկսեն հաւատալ իրենց ուժերին: Ինձ անգամներ հարցրել են, թէ արդեօք Էւիթաին պարսկական դպրոց կը տանեմ, թէ ոչ: Եւ իմ պատասխանը միանշանակ, նոյնն է եղել. Ո՛չ: Մենք պէտք է շարունակենք մեր զաւակներին ուղղորդել դէպի մեր հայկական դպրոցները»: 

Ահա Էւիթայի յաջողութեան ողջ գաղտնիքը, որի մասին նա եւ նրա հայրը՝ դոկտ. Կարէն Առաքելեանը սիրով կիսւեցին մեզ հետ:

Էւիթային մաղթում ենք նորանոր յաջողութիւններ՝ իր ընտրած ուղում, եւ յիշեցնում, որ սպասում ենք այդ կապակցութեամբ նոր լուրերի, քանզի նա կարող է մոտիւացնող օրինակ հանդիսանայ իր սերնդակիցների, աւելի փոքրերի, եւ ինչու չէ նաեւ մեր՝ մեծերի համար: Նա ունի այդ կարողութիւնը:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

 

Յարակից Հրապարակումներ

  • Իրանահայ աշակերտուհին` Պետական համալսարանների մուտքի քննութիւնների երկրորդ հորիզոնականում
    Իրանահայ աշակերտուհին` Պետական համալսարանների մուտքի քննութիւնների երկրորդ հորիզոնականում

    Իրանահայ աշակերտուհին` Պետական համալսարանների մուտքի քննութիւնների երկրորդ հորիզոնականում

  • Զեկոյց՝ «Մարիամ» տղայոց դպրոցի 2015-16 ուսումնական տարեշրջանի
    Զեկոյց՝ «Մարիամ» տղայոց դպրոցի 2015-16 ուսումնական տարեշրջանի

    2015-16 ուսումնական տարեշրջանին՝ լրացաւ «Մարիամ» կրթական հաստատութեան 78-ամեակն, որին հովանաւորում էր Հայ Կաթողիկէ եկեղեցու, ինչու չէ նաեւ երկու քոյր Մարիէտ Թադէոսեան եւ քոյր Ռեբեկա Աֆշարեանի ղեկավարութեամբ, որոնք ոչ մի ճիգ ու ջանք չեն խնայում մեր մատաղ սերնդի ուսման բարելաւման համար:

  • Հեռախօս «Ալիք»-ին
    Հեռախօս «Ալիք»-ին

    Թւականիս փետրւարի 11-ին «Մարիամ» մանկապարտէզի տնօրէնութեան եւ ուսուցչական կազմի կողմից նախաձեռնւել էր տարազահանդէս, որը իրապէս շատ իւրայատուկ էր եւ խնամւած: Տարազահանդէսի աւարտին մանկապարտէզի սաների միջոցով բեմադրւեց մի ներկայացում՝ Վարդանանքի մասին:

  • Ստացւած գրութիւն
    Ստացւած գրութիւն

    Ի պատասխան 2016 թ. փետրւարի 16-ի համարի «Հեռախօս «Ալիք»-ին», «Մարիամ» կրթ. հաստատութեան տղայոց բաժնի ուրախ երեկոյի մասին, բացատրելի է, որ այդ ծրագրի ճոխութիւնը եղել է ի պատասխան հիւրերի գնած տոմսի դիմաց եւ բոլոր նիւթական ծախսերը եղել էր նւիրատւութիւն՝ բարերար մարդկանց կողմից, որը նշւած էր այդ օրւայ բացման խօսքում:

  • Հեռախօս «Ալիք»-ին
    Հեռախօս «Ալիք»-ին

    Թւականիս՝ փետրւարի 12-ին, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի կազմակերպւել էր աշակերտական մշակութային հերթական փառատօնը՝ «Արարատ» մարզաւանում:
    Գնահատելի է Մշակութային յանձնախմբի ամենամեայ այս միջոցառումը, որտեղ մեր երեխաները առիթ են ունենում ի յայտ բերել իրենց կարողութիւնները մշակոյթի եւ արւեստի զանազան բնագաւառներում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։