Հա

Հասարակական

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 08:50

Ջրհեղեղ՝ երկրի հիւսիսային նահանգներում. կայ 12 զոհ

Յորդառատ անձրեւների պատճառով երէկ՝ օգոստոսի 11-ին երկրի հիւսիսային նահանգներում՝ Խորասան Ռազաւի, Հիւսիսային Խորասան, Գոլեստան, Գիլան եւ Սեմնանում տեղի է ունեցել ջրհղեղ:

«alikonline.ir» - Յորդառատ անձրեւների պատճառով երէկ՝ օգոստոսի 11-ին երկրի հիւսիսային նահանգներում՝ Խորասան Ռազաւի, Հիւսիսային Խորասան, Գոլեստան, Գիլան եւ Սեմնանում տեղի է ունեցել ջրհղեղ:

Երկրի Ճգնաժամերի կարգաւորման կենտրոնի տնօրէն Էսմայիլ Նաջարը տեղեկացրել է, որ ջրհեղեղից տուժել են այս նահանգների 21 քաղաքներ եւ գիւղեր:

Ըստ նրա՝ զոհերի թիւն հասել է 12-ի: 7 հոգի զոհւել են Խորասան Ռազաւի նահանգում, 4 հոգի՝ Գոլեստանում եւ 1 հոգի՝ Հիւսիսային Խորասանում: Կան անհետ կորածներ, ինչն էլ բարձրացնում է զոհերի թւի աճի հնարաւորութիւնը:

Ջրհեղեղից ամենաշատը տուժել է Խորասան Ռազաւի նահանգը: Նահանգի նահանգապետարանի շինարարական աշխատանքների համակարգման գծով տեղակալ Մոհամմադ Մաղդուրին տեղեկացրել է, որ ջրհեղեղը պատուհասել է նահանգի Քալաթ, Դարեգազ, Նէյշաբուր, Ղուչան եւ Մաշհադ վարչական շրջաններին:

Ըստ նրա՝ փրկարարների ջանքերի շնորհիւ հնարաւոր է դարձել փրկել 49 հոգու Քալաթ շրջանում, իսկ 100 հոգու՝ Դարեգազում:

Տուժած բոլոր շրջաններում շարունակւում են որոնողա-փրկարարական աշխատանքները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։