Հա

Հասարակական

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 10:20

Եգիպտոսում գնացքների բախման հետեւանքով զոհւել է 36 մարդ

Օգոստոսի 11-ին Եգիպտոսում տեղի է ունեցել գնացքի խոշոր վթար: Զոհերի թիւը հասել է 36-ի, իսկ տուժածներինը՝ 123-ի:

«alikonline.ir» - Օգոստոսի 11-ին Եգիպտոսում տեղի է ունեցել գնացքի խոշոր վթար:

Ինչպէս տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները՝ երկրի երկրորդ խոշորագոյն՝ Ալեքսանդրիա քաղաքի արւարձանում, իրար են բախւել մայրաքաղաք Կահիրէից շարժւած ճեպընթացն ու Պորտ Սայիդից ուղեւորւած գնացքը:

Եգիպտոսի առողջապահութեան նախարարութեան հրապարակած վերջին տւելաների համաձայն՝ զոհերի թիւը հասել է 36-ի, իսկ տուժածներինը՝ 123-ի: Երկրի հիւանդանոցներում արտակարգ իրավիճակ է յայտարարւել:

Վթարի պատճառը տեխնիկական անսարքութիւնն է եղել: Պորտ Սայիդից շարժւած գնացքը չծրագրաւորւած կանգառ է կատարել Ալեքսանդրիայի արւարձանում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։