Հա

Հասարակական

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 08:10

Ներգաղթեալների ճամբարում յայտնւած աֆղանցի տղան բացել է իր առաջին նկարչական ցուցահանդէսն ու ստացել «Փոքրիկ Պիկասօ» մականունը

Սերբիայի ներգաղթեալների ճամբարներից մէկում յայտնւած փոքրիկ աֆղանցին գրաւել է միջազգային մամուլի ուշադրութիւնը: 

«Փոքրիկ Պիկասօ» մականունը ստացած 10 տարեկան աֆղանցի Ֆարհադ Նուրին զարմացնում է բոլորին ստեղծագործելու իր անհագ ցանկութեամբ ու իւրայատուկ տաղանդով: 

«alikonline.ir» - Սերբիայի ներգաղթեալների ճամբարներից մէկում յայտնւած փոքրիկ աֆղանցին գրաւել է միջազգային մամուլի ուշադրութիւնը: 

«Փոքրիկ Պիկասօ» մականունը ստացած 10 տարեկան աֆղանցի Ֆարհադ Նուրին զարմացնում է բոլորին ստեղծագործելու իր անհագ ցանկութեամբ ու իւրայատուկ տաղանդով: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է «guardian.ng»-ն, 8 ամիս առաջ ծնողների եւ երկու եղբայրների հետ ճամբար եկած տղան արդէն հասցրել է բացել իր առաջին ցուցահանդէսը, որը տօն է դարձել Նուրիի հետ ճամբարը կիսող ներգաղթեալների համար եւ լուսաբանւել է տեղի լրատւամիջոցների կողմից: Նա ցանկանում է իր բացած ցուցահանդէսից ստացւած հասոյթն ուղղել քաղցկեղով հիւանդ սերբ փոքրիկի բուժմանը։

Փոքրիկ Պիկասօն, օգտւելով բարեգործական հիմնադրամների ընձեռած հնարաւորութիւններից, նաեւ հասցրել է մասնակցել լուսանկարչութեան եռամսեայ դասընթացի:

Աֆղանցի տղան պատմել է, որ իր ամենամեծ երազանքը Շւէյցարիայում նկարչութիւն եւ լեզուներ սովորելն է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։